Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 400 բառահոդված (էջ 3/40)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՏԻ «բոզ, պոռնիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է անկղիտանալ բայի հիմքից (տե՛ս) անկղտ-ի > անկ/գտի:
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿ- (անգ-) «ընկնելը, անկում, պատահմամբ հայտնվելը, հասնելը, ապավինում, վերջ, ավարտ, հարում, պատշաճություն, հյուսում, գործում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sengu- «ընկնել, իջնել» (անմիջական նախաձեւ՝ *sngu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկանիլ, անկած, անկածութիւն, անկումն, անկաստեղ, անկաւոր, անկելանոց, անկիչ, անկուած, անկուածոյ, տնանկ, ոստայնանկ, սարդանկոյ, ստորանկիլ, վայրակեալ, անզատոյլ, անզուրդ, յանգիլ, յանգակից, յանգաւոր, յանգատրիլ, յանգել, ցանկ, ցանկել, ցանկորդել, ցանկութիւն, զանգել, զանգուած, արիւնազանգ, զանգութիւն, անզանգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
sigqan
հ. անգլ.
sincan
հ. վ. գ.
sinkan, sinken
հուն.
εάφθη
«ընկավ»
Մատենագիտություն
H. AG 419; Աճ. ՀԱԲ 198-199
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՆ I (բբ) «սիւն կոպի (՞), նետ, փքին, բոփ»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս անկ արմատից:
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՆ II յ-ի (անգան) «սանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. aggānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՐՃ (բբ) (անուրճ) «գոգ, ծոց, գիրկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԵՍ «թյուրություն» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. agaš «աղճատել, աղավաղել, թյուրել»
Մատենագիտություն
ԲՀ 348
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՐՈՍ «խարիսխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άγκυρα
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 200
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՂ ««մանգաղ» (բբ)» (բարբառային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγκύλη
փոխատու լեզու՝ հուն. ἀγκύλος
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՒՆ I (անգիւն), -եան, յ-է, -ք, -եանց «անկիւն, եզր, խորշ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *ang/k-) -իւն ածանցով
«ծռել, թեքել» արմատից՝ -իւն ածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկիւնահատ, անկիւնակալ, անկիւնաւոր, անկիւնաքար, երեքանկիւն, չորեքանկիւն, վեցանկիւն, եռանկիւն, եռանկիւնի, քառանկիւն, քառանկիւնի, բազմանկիւն, ուղղանկիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
anka
«անկիւն, ծռուածք»
հուն.
αγκών
«արմունկ»
լատ.
angulus
«անկիւն, խորշ, ծայրաւմաս»
հ. վ. գ.
ango
«կարթ, խայթ»
հ. վ. գ.
angul
«կարթ, խայթ»
Մատենագիտություն
H. AG 419; Աճ. ՀԱԲ 200
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՒՆ II «աթոռի կամ բազկաթոռի թեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγκών
հունական բառը հայերենում նախ դարձել է *անկո(վ)ն, ապա անկիւն բառի հետ բաղարկվելով՝ անկիւն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200