Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 25 բառահոդված (էջ 3/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼԻԼ (-ել) «խենթանալ, կատաղել, գուշակել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բնիկ հնդեւրոպական. ըստ Աճառյանի (ՀԱԲ 3, 339), զուգահեռներ ունի մի կողմից ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն», մյուս կողմից՝ հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ» բառերի մեջ, բայց ըստ Պոկոռնու բառարանի (Pok. IEW), արմատը չի որոշվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլուցք, մոլութիւն, մոլարբոյս, մոլի, մոլեգին, գինեմոլ, դիւացամոլ, դիւամալ, դիցամոլ, իգամոլիլ, կնամոլ, մանկամոլ, մարմնամոլութիւն, կռամոլ, շրջմոլիկ, կռամոլ, խնդամոլ, ծխամոլ, սրճամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
mal
«կիրք, մոլություն սաստիկ ցանկություն»
հ. հնդկ.
malvá-
«հիմար, խենթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339; Pok. IEW None
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՂՈՒԱԿԱՆ «մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն ()
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԿՈՐ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «կերակրափող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
բուն նախաձեւը որոշելու հարցում կան դժվարություններ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որկորեայ, որկորամոլ, որկորաժետ, որկորաժետութիւն, որկրամոլ, որկրագահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՎԱՅՆ -ի, -ից «փոր, որովայն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *krep- «մարմին, կերպարանք» (անմիջական նախաձեւ՝ *krop-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որովայնապատ, որովայնամոլութիւն, որովայնախոս, դժոխորովայն, համորովայն, անձորովայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
href
«փոր, որովայն»
հ. անգլ.
hrif
«արգանդ, փոր, որովայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՅՑ (ուշ՝ -ի) «ցույց, ապացույց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրություն, դարձնել, նկատել» (անմիջական նախաձեւ՝ *skeu-sk'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցուցանել, ցուցակ, ցուցիչ, ցուցումն, ճանապարհացույց, մատն(ա)ցույց, յառաջացույց, նկարացույց, հրեշտակացույց, երագացույց, կանխացույց, ապացույց, ցուցամոլ, ցուցամատ, ցուցահանդես, ցուցադրել, օրացույց, կողմնացույց, դասացուցակ, ուղեցույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ā-kuvate
«մտադիր է»
հուն.
koéō
«նկատել»
հ. վ. գ.
scouwon
«դիտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461; Pok. IEW 588