Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՍԱՆ
««կոխել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աղաւաղուած բառայօդուած, որ ձեռագրերից մէկում տրուած է բայական ձեւով` դասեմ «կոխեմ»: ԲՀ-ի հրատարակիչը (էջ 359) հնարաւոր է համարում նոյնացնել դասօն «խօսիլ» բառայօդուածի հետ` սա բխեցնելով եբր. lāšōn «լեզու» բառից
ԴԱՍՏԱՉԱՔ
«ծեծափայտ, ծեծի գաւազան»
Ստուգաբանություն (փոխառություն)
պարսկերէնից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած (dasta-čōb աղաւաղվա՞ծ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627
ԴՐՈՒՄԵՍ
«դրուժ եւ վնասիչ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
ձրլուղնջ «սուր, կծու» բառի աղաւաղուած ձեւը:
ԵՐԱՄԱՂ(Ի)
(երամող)
«տղայախումբ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
ԵՐԿԱԶՆԵԼ
««պաշտել» (ԲՀ` երկազնեալ «պաշտեալ»)»
Ստուգաբանություն ()
Պաշտել-ը որոշել բառի աղավաղումն է (հմմտ. ԲՀ 365), իսկ երկազն-ը բերված է ՆԲՀ-ում «երկսաւտեսակ, կրկին» բացատրությամբ:
ԵՓԵՆՈՍ
(-ի, -աց)
«վայրի ցուլ (°)» կամ «մի խեցեմորթ (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
ըստ ձեւի, համեմատւում է հուն. βονας(ς)ος «վայրի ցուլ» կամ հայ. (< հուն.) եպենէս «մի խեցեմորթ» բառերի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βονας(ς)ος
«վայրի ցուլ»
հայ.
եպենէս
«մի խեցեմորթ»
< հուն.
ԶԷԹ
«վերնագիր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Զեդ «վերագիր» բառի աղաւաղուած ձեւը
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 368
ԹԻՐԱՍ
(թիրատ)
«աւելորդ փրկութիւն կամ քաւութիւն»
Ստուգաբանություն (անստույգ)
աղաւաղուած ձեւով առնուած է Թիրաս յատուկ անուան մեկնութիւնից
ԻՆՏՈՒՆ
««ի ծիստանի» (ի ծխան) կամ ի խաշղանի» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Տուն բաղադրիչով հոլովաձեւ՝ աղաւաղուած մեկնութիւններով
ԻՌԻՈՆ
«բանաստեղծական մի չափ` դիւցազնական, հեքսամետր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ηρωόν
տառադարձություն; միայն թե տալիս է ոչ թե մեր բերած ձեւը, այլ ηρωίκον-ը, որ իբր աղաւաղուելով տուել է այս ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։