Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՌՈՒԿ
«կաղամբազգի մի բույս»
(բուսանվանական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, հատել»
(անմիջական նախաձեւ՝ *khōr-s-)
Կազմված է բուսանվանակազմիչ -ուկ ածանցով՝ խոռ- (խոռ՞ռ, խի՞ռ) անծանոթ արմատից. հնարավոր՞ է արդյոք վերջինիս կապը *(s)ker- «կտրել, հատել» արմատի *kh-ով եւ *-s ածականով տարբերակի հետ (*խոռ- < *khōr-s- կամ խիռ < *khēr-s-). հմմտ. հուն. κορσοω «խուզել», մ. իռլ. կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ», խեթ. karš, karšciā «կտրել, հատել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κορσοω
«խուզել»
մ. իռլ.
corr
«նվազ, հյուծված, գաճաճ»
կիմր.
corr
«նվազ, հյուծված, գաճաճ»
խեթ.
karš, karšciā
«կտրել, հատել»
ԾԱՂԻԿ
(-ան, -ոյ, -ի, -աց)
«ծաղիկ, ծաղիկ, ծաղկախտ, գինու մաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'el-
«պայծառ, զվարթ շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'ol- (+ -իկ))
արմատից. հմմտ. հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղկել,
ծաղկաբեր,
ծաղկաբուխ,
ծաղկալից,
ծաղկաձեւ,
ծաղկաքաղ,
ծաղկեայ,
ծաղկոց,
ծաղկուտ,
անծաղիկ,
խնկածաղիկ,
ծաղկաբոյր,
ծաղկադարման,
ծաղկազարդ,
ծաղկահասակ,
ծաղկահար,
ծաղկակաղամբ,
ծաղկաման,
ծաղկանման,
ծաղկենկար,
ծաղկեփունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γελάω
«ծիծաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 366;
Ջահ. ՀԼՊ 125
Տե՛ս նաեւ
ԾԱՆԾԱՂ
(ճանճաղ, ծանծախ)
«ծանծաղ, ոչ խոր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ,
ծանծաղուտ,
ծանծաղապէս
ԿԱՂԱՄԱՍ(Ի)
(կաղամադի, կաղամահի)
«բարդի դողդոջուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտերեն
Աճառյանը (ՀԱԲ 2, 492) համարում է փոխառություն ուրարտերենից (խալդերենից), բայց հմմտ. թրակ. (էդոնների ցեղում) kalamín-dar «սոսի, չինարի» (dar «ծառ»):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
ԿԱՂԱՄԱՐ
(կաղմար)
«թանաքաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καλαμάριον
Մատենագիտություն
H. AG 353;
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՄԲ
«կաղամբ, կաղամբաբույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. kalam
փոխատու լեզու՝ պ. karamb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղամբավաճառ,
կաղամբակուրծ,
կաղամբապուր,
ծաղկակաղամբ
Մատենագիտություն
H. AG 162;
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՄԻՏ(Ա)
(կաղամբի(ա))
«մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՆՃՐԱԿ
«ասպուր, դաշտակաղամբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. kaž(i)ra
Փոխառություն իրանական աղբյուրից:
Տե՛ս նաեւ
ԿԱՍՏԻՆ
(կաստապրին, կոստոպրին, կոսպրին)
«թանաքաման, կաղամար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։