Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՅՊԱՆ
«ամոթ, ծաղր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերեն 'ayb
«պարսավանք, արատ, թերություն, ամոթ»
վաղ արաբերենից (ասորաբարբառական կոյնեից):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այպանել,
այպանալից,
այպանութիւն,
այպանումն,
այպանակատակ,
այպանել,
այպանաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 486
ԱՆԱԳՈՐՈՅՆ
(անագորոն, անագորուն, անագորովն)
«անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer-
«սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
ԱՆԳԻԱՑԵԼ
«մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
ԱՆԴ
I
«այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն,
անդանոր,
անդուստ,
անտուստ,
անդր,
անդրէն,
անդստին,
անտի,
անդի,
անդրագոյն,
անդրադարձ,
անդրութիւն,
անդրանալ,
յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
ԱՆԴԵՂԻԿ(Ն)
«մի դեղաբույս»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ոն-ը ցույց է տալիս հուն. վերջավորություն, բայց հունարենում նման բառ չի վկայված
ԱՆԴՈՒՆԴ
-ոց
«անհատակ խորություն, դժոխք, գերեզման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhudh-no-
«գետին, հիմք, հատակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhundho-)
*bh>*dh առնմանությամբ
Կազմված է ան- ժխտականով՝ *դունդ «հատակ» բառից, որ ծագում է հնդեւրոպական *bhundho- «գետին, հիմք, հատակ» ձեւից (*bh>*dh առնմանությամբ), սա էլ *bhudh-no-ից (կա եւ *bhudh-men զուգահեռ կազմությունը)։ Ժխտական կազմության համար հմմտ. ռուս. без-дна «անդունդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդալից,
անդնդախորք,
անդնդական,
անդնդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*budhna-
«գետին, հիմք, հատակ»
հուն.
πύνδα
«հատակ»
լատ.
fundus
«հատակ, հիմք»
հ. անգլ.
bodan
«գետին, հիմք»
ռուս.
без-дна
«անդունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190;
Pok. IEW 174
ԱՆԴՐԱԼ
(անդրանալ)
«գրգռվել, ձանձրանալ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրացուցիչ,
անդրալի
ԱՆԻՒ
(-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց)
«անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *snēu-
«պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն,
անուաձեւ,
անուաւոր,
միջնանիւ,
չորեքնանիւ,
երկանիւ,
հեծանիւ,
հեծանորդ,
քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
snua
«ոլորել, հյուսել»
հ. իռլ.
snútigr
«պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ.
snaa
«շտապել»
<*snāwēn
լատվ.
snaujis
«օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149;
ԲԷՀ 49;
Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
ԱՆՁՈՒԿ
(անձուկ), -ոյ, -ի, -աց
«նեղ, դժվարին, նեղ անցք, կիրճ, կարոտ, փափագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anghu-
«նեղ»
+կ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձկ(ան)ալ,
անձկաբեկ,
անձկայլեաց,
անձկալի,
անձկութիւն,
անանձուկ,
բազմանձուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
anhú
«նեղ»
գոթ.
aggwus
հ. սլ.
azŭkŭ
«նեղ»
Մատենագիտություն
H. AG 420;
Աճ. ՀԱԲ 204;
Pok. IEW 42
ԱՆՁՐԵՒ
-ոյ, -ի, -աց
«անձրեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *g’heu- «թափել, լցնել, գոհել» արմատի հետ` *-ro կամ *-tro ածանցներով. պատահական պետք է համարել նմանութիւնը սեմական (եբր.) եւ քուշական (սոմալի) համանիշ ձեւերի հետ (հմմտ. Ջահ. ՀԼՊ 466):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձրեւաբախ,
անձրեւածին,
անձրեւել,
երկնանձրեւ,
անձրեւաբեր,
անձրեւային,
անձրեւանոց,
անձրեւաչափ,
անձրեւոտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։