Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 77 բառահոդված (էջ 3/8)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳՁՈՒՁ (գձուժ) «անարգ, նվաստ, համեստ, խոնարհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guhdei- «անհետանալ, կործանվել» (անմիջական նախաձեւ՝ *guhdio- *guhdei-) կրկնությամբ
կրկնությամբ եւ կծիծ արմատից ազդված։ ընդհանրապես այս արմատի տակ միավորվող ձեւերի հնչյունական փոխհարաբերությունը պարզ չէ, եւ հայերենի գձուժ-ի միացումը կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գձձել, գձձիլ, գձձութիւն, գձձասէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ksināti
«ոչնչացնում է, կործանում է»
հուն.
φθίνω
«ոչնչացնել, կործանել (անանց.), ոչնչանալ, կործանվել»
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
-Դ (2-րդ դեմքի ցուցական հոդ) «դա, այդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *to- «ցուցական հիմք» ենթարկված 2-րդ դեմքի դու-ի ազդեցությանը
ենթարկված 2-րդ դեմքի դու-ի ազդեցությանը
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tād
հուն.
το
ռուս.
то, тот
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 609
Տե՛ս նաեւ
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱ (սեռ. դորայ, տր. դմա, գրծ. դովաւ, հգն. ուղղ. դոքա, սեռ. դոցա) «դա, այդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *to- «ցուցական հիմք» ենթարկված 2-րդ դեմքի դու-ի ազդեցությանը եւ -ա-ով դարձած այդ դեմքի ցուցական դերանուն
ենթարկված 2-րդ դեմքի դու-ի ազդեցությանը եւ -ա-ով դարձած այդ դեմքի ցուցական դերանուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tad
հուն.
το
ռուս.
то, тот
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 609; Pok. IEW 1086
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՆ «պարսկական կրոն, հավատ, աղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dēn
փոխատու լեզու՝ պ. dīn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դենադարձ, դենակորույս, պարսկադեն
Մատենագիտություն
H. AG 139; Աճ. ՀԱԲ 653
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՆԻՄԱԶԴԵԶՆ (դենիմազդեն, դենիմազդէք) «պարսկական (մազդեզական) կրոն»
Ստուգաբանություն ()
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՅԹ (դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ) «խմբային հարձակում, գրոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhers- «համարձակվել, հանդգնել, հարձակվել» (անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր) -ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dharṣati
««համարձակ է, հանդգնում է»»
հուն.
θάρσος
««համարձակութիւն»»
գոթ.
gadaursan
««համարձակվել»»
հ. անգլ.
gedyrst
««համարձակութիւն»»
հուն.
θόρυβος
««աղմուկ, ճիչ»»
գոթ.
drauhts
««արշաւանք»»
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱՆ I (-ի, -աց (հաճախակի անեզ.)) (արան-ք, արանց) «ազդր, ազդրի վերնամաս, ամորձիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rān
փոխատու լեզու՝ մ. պ. rān «ազդր»
փոխատու լեզու՝ պ. rān «ազդր»
Մատենագիտություն
H. AG 148; Աճ. ՀԱԲ 38
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԵՀՈՆ (-ի, -աց, -ից) (երգիոն, երգետոն, որկանոն, որգան, որղեն, որգեն) «երգեհոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όργανον
ձեւափոխված հայ. երգ բառի ազդեցութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգեհոնահար, երգեհոնային, երգեհոնիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻ (-ւոյ, -եաց) (երի) «կենդանու կրծքամաս, երբուծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *rēiti-
Աճառեանը (ՀԱԲ 2, 54) բխեցնում է հնդեւրոպական *perə- «առջեւ» ձեւից, բայց բերած օրինակները բուն մարմնամասերի անուանումներ չեն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
rietas
«ազդր»
լատվ.
rieta
«ոտք»
հ. սլ.
ritə
«հետույք»
Մատենագիտություն
Pok. IEW 863; Աճ. ՀԱԲ 54
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԿԱԹ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *d(i)u-) *-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ, երկաթագործ, երկաթակապ, երկաթապատ, երկաթի, աներկաթ, երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
rkina
քարթվելական ձեւ
մեգր.
rkina
լազ.
erkina