Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 298 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԸՆՃԿՏԱԼ
«որձկալ»
Անստույգ (թերեւս)
կազմված է ըն(դ)- նախածանցով` ճկտալ բայից, որ պահպանված է բարբառներում (բացատրվում է «կոկորդում այրուցք զգալ (ոգելից խմիչքի գործածությունից)»):
ԸՆԿԱՊԻԼ
«կապվել, կաշկանդվել, պրկվել»
Անստույգ
Կազմված է ըն(դ)- նախածանցով` *կապ-ճ-ել բայից, որի հիմքն է կապ+իճ-ը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
ԸՆԿԵՆՈՒԼ
«գցել, նետել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sengu-
«ընկնել, խորասուզվել»
(անմիջական նախաձեւ՝ *sngu-)
որտեղից ծագում է նաեւ անկանել բայը
Բնիկ հնդեւրոպական` *sengu- «ընկնել, խորասուզվել» արմատից, որտեղից ծագում է նաեւ անկանել բայը (*sngu-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկեցիկ,
զընկենու,
թաւնընկեց,
զեռընկեց,
բացընկեցիկ,
դիցընկեց,
ընդվայրընկեց,
ընդվայրընկեցիկ,
լծընկեց,
կարթընկեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
*sinkwan
գոթ.
sigqan
հ. վ. գ.
sinkan, sinken «ընկնել, սուզվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
ԸՆԿԵՐ
(ընգեր)
(-ի, -աց)
«ընկեր»
Անստույգ
Կազմված է ըն(դ)- նախածանցով կեր արմատից` «միասին ուտող» իմաստով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկերակից,
ընկերասէր,
ընկերել,
ընկերհաշտութիւն,
ընկերհաշտիք,
ընկերջակել,
ընկերանի,
հաւաւընկեր,
ընկերական,
ընկերականութիւն,
ընկերվարական,
ընկերվարութիւն,
խօսքընկեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
ԸՆԿՂՄԵԼ
«խորասուզել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guel-
«խոր»
*-m ածանցանով
Կազմված է ըն(դ)- նախածանցով` բնիկ հնդեւրոպական *guel- «խոր» արմատից (չկա Pok. IEW-ում)` *-m ածանցանով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկղմութիւն,
ընկղմումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gilùmas, gelmė
լատվ.
dzelme «խորություն»
ռուս.
—
ԸՆԿՆՁԵՌՆԵԼ
«տապալել, կործանել»
Ստուգաբանություն (թերեւս)
կազմված է ընկենուլ բայի հիմքից եւ ձեռնել բայից
ԸՆԿՈՅԶ
(-ոյ)
(ընգոյզ, անկոյզ)
«ընկոյզ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կորացնել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *geugho-)
ըն(դ) նախածանցով եւ *-g'(h) ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 130) հնարավոր է համարում որպես աղբյուր դիտել ուրարտերենը, որից տարածվել է Առաջավոր Ասիայում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկուզազարդ,
ընկուզի,
ընկուզաստան,
ընկուզուտ
Նոր՝
ընկուզենի, հնդկընկույզ, մշկընկույզ
ընկուզենի, հնդկընկույզ, մշկընկույզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
gūzak «ոտքի կոճ» (?)
լիտվ.
gùžas «կոճ, կոնգոմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
Տե՛ս նաեւ
ԸՆՁԱՆԱԿ
«կավե աման»
Ստուգաբանություն
Պետք է ուղղել ընկանակ < անկանակ (տե՛ս անկան)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։