Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 297 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԸՆԴԻԿՏԻՈՆ
(-ի)
(դիքտիոն, ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն)
«տասնհինգամյակ, տասնհինգ տարվա շրջան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ινδικτιών < լատ. indictio
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 125
ԸՆԴ ԻՐՍ
(ընդիրանգիրս)
««անմարմինս» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 125) ունեցել է ընդիրանգիրս տարբերակը։ Երեմիայի բառարանի քննական հրատարակության մեջ Ամալյանը բերում է ընդ իրս ձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
ԸՆԴԻՁՔ
««որք են աղօթողք» (ԲՀ)»
Անստույգ (՞)
ընդ ձիգ (°):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
ԸՆԴՎԻԿԱՆԱԼ
««հասկանալ» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
Կազմված է ընդ- նախածանցով՝ այլուստ անձանոթ վիկանալ բայից (աղավաղվա՞ծ), որ, թերեւս, կապ ունի ԲՀ-ի վիկող «նկատող» ձեւի հետ:
ԸՆԴՎԻՍԱՆԱԼ
««խոկալ» կամ «հնանալ» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
նույնն է նախորդի հետ, բայց երկու ձեւերից ո՞րն է ճիշտ:
ԸՆԹԱՆԱԼ
«վազել, գնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sent-
«ուղղվել, գնալ»
արմատից. հմմտ. ավ. hant
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթաց(ք),
ընթացութիւն,
ընթացակից,
առընթանալ,
արագընթաց,
երագընթաց,
թեթեւընթաց,
խոտորընթաց,
գիշերընթաց,
դիւրընթաց,
երկընթաց,
զուգընթաց,
համընթաց,
մակընթացութիւն,
նորընթացիկ,
ընթացաւարտ,
նախընթաց,
աննախընթաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
hant
ԸՆԹԵՌՆՈՒԼ
«կարդալ, ընթերցել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter-
«բարձրաձայն խոսել; բարձր, պարզորոշ»
(անմիջական նախաձեւ՝ *tor-, *toro-s)
ընդ- նախածանցով
Բնիկ հնդեւրոպական` *ter- «բարձրաձայն խոսել» արմատից (*tor-, *toro-s «բարձր, պարզորոշ» -Pok. IEW, 1, 1088-1089)` ընդ- նախածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթերցանելի,
ընթերցիչ,
ընթերցված,
ընթերցողական,
դյուրընթերց,
ընթերցարան,
դժվարընթեռնլի,
դյուրընթեռնլի,
անընթեռնելի,
ընթերցասեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τορός «թափանցող, սլացիկ, հասկանալի, պարզորոշ»
մ. իռլ.
tairm «աղմուկ»
լիտվ.
tarti «ասել»
սլավ.
tortoriti «շաղակրատել» (ռուս. тороторить)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 126-127;
Pok. IEW 1088-1089
Տե՛ս նաեւ
ԸՆԹՐԻՔ
«ընթրիք, երեկոյան ուտելիք»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա (փոխառությո՞ւն) խեթ. etriia «անել», etri «ուտելիք, կերակուր» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթրել,
ընթրատու,
ընթրակից,
ընթրեկերք,
անընթրիս,
հացընթրիք,
նախընթրակ,
հիւրընթրեաց
ԸՆԾԱՅ
(ընձայ)
(-ի, -ից)
«նվեր»
Անստույգ (թերեւս)
Կասկածելի է համեմատութիւնը հ. հնդկ. ahati «ընծա, նվեր» բառի հետ, որ Մայրհոֆերը (KEWA 1, 14) բխեցնում է *anu-(d)hiti բայանունից (վեդ. anu-dhā «նվիրել, ընծայել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընծայել,
ընծայութիւն,
ընծայանալ,
ընծայատար,
ընծայաւոր,
ընծայաբեր,
ընձաբեր,
ընծայատրութիւն,
նորընծայ,
յառաջընծայ,
նախընծայել,
էնընծայ,
զուարճընծայք,
կենընծայ,
տաւնընծայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ahati «ընծա, նվեր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128;
KEWA 14
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։