Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 296 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԸՄՆԵԼ
«յաղթել, յաղթահարել, նուաճել»
(բբ.)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԸՄԲՈՌԻԼ
«այրվել, վառվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhre-
(անմիջական նախաձեւ՝ *bhre-n-u)
հիմքային ձեւ
Կազմված է ընդ- > ըմ- նախածանցով՝ այլուստ անհայտ պոռիլ ձեւից, որ կարող է կապված լինել արդի հայերենի բռնկ-վ-ել «բոցավառ(վե)լ» բայի հետ: Սա էլ թերեւս գալիս է հնդեւրոպական *bhre-n-u հիմքային ձեւից, որ առկա է գերմանական խմբում (գոթ., հ. վ. գ., հ. սաքս. brinnan «այրել, վառել» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրըմբոռելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
brinnan «այրել, վառել»
հ. վ. գ.
brinnan «այրել, վառել»
հ. սաքս.
brinnan «այրել, վառել»
ԸՄՓՈՐՏԵԼ
(ըմփորտել, ընդփորկել, ընդփոխարկել)
««ուսուցնել» (ԲՀ՝ ըմփորտել, ընդփորկել «փոխարկել, ընդփոխարկել»)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
ԸՆԳԱԶ
«ծովային հրեշավոր էակ, ծովային ոգի»
Ծագումն անհայտ է
ԸՆԴ
(նախադիր) (սեռ.), (եզ. տր., հգն. հյց.), (բցռ.), (գրծ.), (նախածանց)
(ընդ-, ըն-, ըմ-)
««փոխարեն» (սեռ.), «հետ, միասին» (եզ. տր., հգն. հյց.), «մոտից» (բցռ.), «տակ» (գրծ.), ընդ- (ընդ-, ըն-, ըմ-) (նախածանց)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *anti-
«փոխարեն, միասին»
հ.-ե. արմատ՝ *ndhos-
«տակ»
իմաստների համար եւ, թերեւս, *ndhos- («տակ» իմաստի համար)։
ԸՆԴԱՅԵԼ
««որոշել» կամ «վատնել» (ԲՀ) (ըստ Աճառյանի՝ «վարել»)»
Անստույգ
Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 124), զնդալ-ի սխալագրությունը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 124
ԸՆԴԵԹ
««որ ի քեզ կոյս» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
Ընդէդ (այլեւ դէդ) < ընդ այդ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 124
ԸՆԴԵԼՈՒԼ
«բաժին հանել, հայթայթել, մատակարարել»
Անստույգ (թերեւս)
ունի ընդ-ել-ուլ կազմությունը։
ԸՆԴԵՐ
(ընտեր), -ի, -աց (անեզ.)
«փորոտիք, խորք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *entero-
«ներքին»
Բաղադրություն՝ տղրընդեր (տղրնտեր)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղրընդեր,
տղրնտեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ántra «ներքին»
հուն.
εντερα «աղիք, փորոտիք, ընդերք»
լատ.
interus «ներքին»
Մատենագիտություն
H. AG 447;
Աճ. ՀԱԲ 125;
Pok. IEW 313
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։