Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 296 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՑ «բռունցք, բռնցքամարտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *mōr-d-sk-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրցիլ, մրցություն, մրցամարտ, մրցունակ, մրցանակ, մուրցացի, անմուրց, մերկամրցանակ
Նոր՝
մրցանակաբաշխություն, անմրցելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μάρναμαι «մարտընչել, պայքարել»
հայ. մարտ
հայ. մարտընչել
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՔԵՐԻ(Կ) «սպասավոր» (գրաստավար)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muqerik «գրաստ, գրաստավար»
Ճիշտ չէ Աճառյանը (ՀԱԲ 3, 365), որ «անստույգ» է համարում Քաջունու բացատրությունը՝ մուքեռիկ «իշապան»։
Մատենագիտություն
ՀԱԲ 365
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՆՉԱԼ (-ել) «մռնչալ»
Բնաձայն
Պոկոռնին (Pok IEW 1, 748) տալիս է մրմրամ, մրմրիմ` mrmram, mrmrim, ձեւերը (*mormoc, *murmur- կրկնաւոր բնաձայնական արմատի տակ), որպիսիք չկան. այս արմատի տակ մենք տվել ենք մրմունջ-ի ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռմռումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365; Pok IEW 748
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՂ (մռո՞ւզ, մռո՞ւնջ) «ցցված դնչով, ցայտուն կզակով թաթար»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli, լիտ. mūte «երախ, ռեխ», այլեւ հայ. մռուտ, (մռութ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. mūli
լիտ. mūte «երախ, ռեխ»
հայ. մռուտ
հայ. մռութ
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՆՋ «մռնչոց, շրթունք, մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել, մռնչական, մռնչիւն, մշտամռունջ, անմռունջ, մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մունջ «խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՏ (բ. մռութ) «մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli «երախ, լիտվ. mūte «երախ», հայ. *մռուտ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. mūli «երախ»
լիտվ. mūte «երախ»
հայ. մռուտ
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 47-48
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՍԽԵԼ (միսսել) «ծախսել»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. msh (հազիվ թե) «մաքրել, ջնջել»
լինի արաբ. msh «մաքրել, ջնջել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսխանք, մսխում
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՍՏԱՌԻՆ «մի գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mistara «քանոն»
Աղբյուր՝ արաբ. mistarayn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՏԻ «մոտիկ, մերձավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mōd- «հանդիպել, մոտենալ» (անմիջական նախաձեւ՝ *mōdiio-)
բնիկ հնդեւրոպական՝ *mōdiio-` *mōd- «հանդիպել, մոտենալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտերիմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մատչիմ
հայ. մատ
հայ. մուտ
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՏՐԱԿ (մտրուակ), -ի, -աց (մտրուակ) «մտրակ, խթան»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. matrqā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտրակել, մտրակաւոր
Մատենագիտություն
H. AG 312; Աճ. ՀԱԲ 369