Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 296 / 411
ՇԱՒԻՂ
(-ի, -աց)
(շաւեղ, շաւիղ)
«շավիղ, ոտնահետք»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. səwīlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւղափոխել,
շաւղակից,
լուսաշաւիղ,
ընդմիջաշաւիղ,
խոզաշաւիղ,
միջաշաւիղ,
բազմաշաւիղ,
բոցաշաւիղ,
երկնաշաւիղ,
երկշաւիղ,
կուրաշաւիղ
Մատենագիտություն
H. AG 213;
Աճ. ՀԱԲ 506
ՇԱՇԱՓԵԼ
(շօշափել)
«շոշափել»
Կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *skeup-
շուփ (շփել) արմատի հիմքը
Կրկնավոր կազմություն, որի շափ արմատը Աճառյանը (ՀԱԲ 3, 547) միացնում է շուփ (տե՛ս շփել) առմատի հետ, բայց սրա՝ մեր տված ստուգաբանությամբ (*skeup- արմատից) հարցի լուծումը դժվարանում է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւշափելի,
շաւշափական,
դիւրաշաւշափագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խարխափել (հ/շ հերթագայությա՞մբ)
Մատենագիտություն
ՀԱԲ 547
Տե՛ս նաեւ
ՇԱՇԵԼ
(շօշել, շուշել)
«բարբաջել»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն:
ՇԱՇԻԼ
(շօշիլ, շոշիլ, շուշիլ)
«լուծվել, քայքայվել, փտել»
Ծագումն անհայտ է
ՇԱՔԻԼ
«տերեւ, շիվ, ընձյուղ, բողբոջ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ՝ շաքլել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաքլել
ՇԵԼ
«արգել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՇԵՂ
ուշ՝ -ոյ
«շեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skhel-
«ծռել, հենել, ծուռ»
որի *khel- տարբերակից՝ խեղ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղել,
շեղիչ,
շեղութիւն,
առիշեղ,
առշեղ,
առշեղել,
անշեղ
Նոր՝
շեղակի, շեղատառ, շեղում, անշեղօրէն
շեղակի, շեղատառ, շեղում, անշեղօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
շաղ ((շաղել, շաղիլ))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508
Տե՛ս նաեւ
ՇԵՂԲ
«դանակի մետաղյա մաս, դանակի բերան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skhel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kel-p-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 508) բխեցնում է ասոր. selpa «դանակ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
scalpe «կտրիչ, հատիչ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 127;
Աճ. ՀԱԲ 508
ՇԵՂՋ
(շեաղջ, շիղջ, սեղջ), -ոյ
«կույտ, դեզ, (ցորենի, արմտիքների)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ խեթ. šeli- (՞)
(փոխառությո՞ւն)
«հացահատիկի կույտ»
Կապ ունի՞ խեթ. šeli- «հացահատիկի կույտ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղջել,
շեղջաշեղջ,
շեղջակոյտ,
ջրշեղջ,
ջրշիղջ,
շեղջանակ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։