Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԵՐՃՈՒԿ
«փշուր, կտոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունի փեռեկ-ի հետ։
ՓԵՑԻ
«ձեռքը վնասված կամ կոտրած»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՓԷ
««անկողին» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՓԷՔ
«խեղճ, թշվառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓՓԻԹ
(-ի)
«ծաղկում, ծաղիկների եւ ծառերի բացվելը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փթթազարդ,
փթթնազարդ,
զանազանափթթ,
մշտափթթ,
յարափթթ,
ծաղկափթթ
ՓՓՈՒՐ
«մանր կտոր, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փթրանք,
փթրիլ,
փթող,
փթութ
ՓԻԾ
(պիծ, պիւծ, փից)
«կեղտոտ, պիղծ, անմաքուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի պիղծ հոմանիշի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փծանք,
փծել,
փծիկ,
փծուկ,
փծկիլ,
փցկիլ,
փցագործ
Տե՛ս նաեւ
ՓԻՃԻ
«մի տեսակ ծառ, մայրի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրացական
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
ՓԻՃՆ
«բուսական թերթ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԻՆՁ
«գոգուն, ծղոտ, նեցուկ, հենարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ վրացերեն bunči
«չոր ու հաստ փայտի կտոր»
Կա վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր» ձեւը, որի կապը հայերեն բառի հետ պարզ չէ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։