Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 295 / 764
ԽՈԶԱՐ
(խազուր՞)
««դալար բույս» (ԲՀ՝ «բոյս դալարի»)»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xuzārat < արաբ. xuzārat
Աճառյանը (ՀԱԲ 2, 384) տալիս է անմիջաբար արաբ. xazrā ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզբասա
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384
ԽՈԶԻՁ
««ճագար» կամ «գիշերագնաց» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԽՈԶՈԽ
(խողոխ, խողոխի)
«ուրար»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԽՈԺՈՌ
«կոշտ, անհարթ, դաժան»
Անստույգ (թերեւս)
խոշոր բառի հնչյունիմաստային տարբերակն է։ Ենթաշերտային բառ կամ, թերեւս, պատկերավոր-բնաձայնական կազմություն։ Թերեւս կապված է նաեւ խլուրդ համիմաստ բառի հետ ժ/լ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոժոռադէմ,
խոժոռիլ,
խոժոռագեղ,
խոժոռութիւն,
խոժոռուտ
Տե՛ս նաեւ
ԽՈԼՆՋԱՆ
«խմբիրազգի մի բույս»
(բրբ)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xulanjān
Աղբյուր՝ արաբ. xaulinjān
Աղբյուր՝ արաբ. xūlanjān
ԽՈԼՈՐ
(խոլոր)
«խժոռ, խեթ (հայացքի մասին)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ենթաշերտային բառ, որ լ/ժ եւ լ/շ հերթագայություններով կապված է խժոռ եւ խոշոր բառերի հետ: Ավելի քիչ հավանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)kel- «ծռել, ծուռ» արմատի հետ` *k>kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեղ
ԽՈԼՈՐՁ(Ն)
(խոլորձ, որձարմատ)
«խոլորձ, որձարմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *org'h-
որձ բաղադրիչը
հին բարդություն, որի մեջ առկա է հուն. orchis «ամորձի, ձու, խոլորձ» բառին ցեղակից որձ (հ.-ե. *org'h-) բաղադրիչը:
ԽՈԽ
«դեղձ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xauxa
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ. խոխի,
խոխենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 385
ԽՈԽՄ
««անվթար. անփորձ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխմիկ
ԽՈԽՈՄ
(-ի, -աց)
(խոխում, խոհում, սխալմամբ` խոխումն` ԲՀ)
«խոր ձոր, ձորձոր, առվամեջ, հոսանքի անցած տեղ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. hunhumarri
(թերեւս)
«հոսանք, հեղեղ, ալիք»
Աղբյուր՝ խեթ. hunhuan
(թերեւս)
«հոսանք, հեղեղ, ալիք»
Աճառյանը (ՀԱԲ 2, 386) բխեցնում է կովկասյան աղբյուրից (խումից), բայց հավաստի զուգահեռներ չկան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոմել,
խորախոխոմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։