Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 293 / 430
ՈՐԲԱԼԻԿ
«որբ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՈՐԳԵԼԱԿ
«բացասակ»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575;
Ամալեան, ԲՀ 420
ՈՐԴԻ
(-ւոյ, -ւոց, -եաց)
«որդի, զաւակ, արու զաւակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per-
«ծնել»
(անմիջական նախաձեւ՝ *portuo-)
որից նաեւ որթ (հորթ): Պոկոռնին (Pok. IEW 1, 326) տալիս է *er- «բարձրացնել» արմատի տակ, որից նաեւ յորդոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդեակ,
որդեգիր,
որդեծնութիւն,
որդեսէր,
որդիասէր,
որդիանալ,
անորդի,
կուսորդի,
բոզորդի,
եղբորորդի,
հարճորդի,
շնորդի,
փոխորդի,
փողորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն.
πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482;
Աճ. ՀԱԲ 576
Տե՛ս նաեւ
ՈՐԹ
I
(-ու)
(բ.` հորթ)
«հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per-
«ծնել»
(անմիջական նախաձեւ՝ *porth-)
որից նաեւ որդի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որթագլուխ,
որթագործութիւն,
մատաղորթ,
եղնորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն.
πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482;
Աճ. ՀԱԲ 578
Տե՛ս նաեւ
ՈՐԻՑՍ
(ԲՀ)
«կրճիմն կամ պահանակ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՈՐԿԵՆ
«մի տեսակ սղոց»
Ծագումն անհայտ է
ՈՐԿՈՐ
(-ոյ, ուշ՝ -ի, -ից)
«կերակրափող»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
բուն նախաձեւը որոշելու հարցում կան դժվարություններ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որկորեայ,
որկորամոլ,
որկորաժետ,
որկորաժետութիւն,
որկրամոլ,
որկրագահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
ՈՐՈԳԱՅԹ
(- ի, -ից)
«թակարդ, ծուղակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *reu-
«պատռել, քանդել, փորել»
(անմիջական նախաձեւ՝ *ro-)
կազմված է -այթ վերջածանցով
Կազմված է -այթ վերջածանցով․ (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերեւս, ծագում է հնդեւրոպական *ro- ձեւից՝ *reu- «պատռել, քանդել, փորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոգայթել,
որոգայթադիր,
գաղտնորոգայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
ров «փոս, խանդակ»
Տե՛ս նաեւ
ՈՐՈԹ
(որոտ)
«գավաթ, մի հեղուկաչափ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։