Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 291 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄԻՇԱԲԱՀԱՐ «վաղենակ, նարգիզ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hamīša-bahār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 27
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄԿՆԱ (բակլաթլ-համկնա) «փրփրեմ, դանդուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hamqa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 27
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՀԱՐԶ (-ի, -աց) (համահարզ, սխալմամբ` համհարց) «թիկնապահ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamharz
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 177; Աճ. ՀԱԲ 27
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՇԻՐԱԿ «կաթնակից, սննդակից»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *hamšīrak
Աղբյուր՝ պ. hamšīra
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 176; Աճ. ՀԱԲ 28
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՈԶ «համոզված, հլու»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ham(m)oz «սովորեցնել, խրատել, ընտելացնել»
բայի ներկայի հիմք
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համոզել, համոզիչ, չարահամոզ, համոզում, համոզմունք
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՈՒՌ(Ն) «խումբ, բազմություն»
Անստույգ
Կամ փոխառություն իրանական աղբյուրից կամ կազմություն համ- նախածանցով եւ ուռ(ն) անծանոթ արմատով։ ուռ «ճյուղ» եւ ուռ «ուռուցք» արմատները իմաստով հեռու են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահամուռ
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՍԱՅԵԱԿ «համազգի, միատեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hamsāyak
Աղբյուր՝ պ. hamsāya «դրացի»
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՏԻԿ «համապատիվ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deu- «հարգել» (անմիջական նախաձեւ՝ *տիկ) կազմված է համ- նախածանցով
կազմված է համ- նախածանցով` *տիկ անծանոթ արմատից, որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *deu- «հարգել» արմատի հետ:
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՐ (-եր) «համր, մունջ»
Ծագումն անհայտ է
Հնդեւրոպական ծագման համոզիչ վարկած չի առաջարկված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համրանալ, համրութիւն
Էջ 444, սյունակ 1 Էջ 444
ՀԱՅԻԼ «նայել, դիտել»
Բնիկ հնդեւրոպական
հնդեւրոպական ծագումը, բայց եղած վարկածները բավարար հավաստիություն չունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայելի, հայեցացք, երկնահայեցաց, քաղցրահայեցաց, յառաջահայեցաց, իմաստնահայեցաց, լուսահայեցաց, ծովահայեցաց, ընդվայրահայեցաց, դժնահայեցաց
Նոր՝
հայեցակարգ, հայեցավոր, հայեցողություն