Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 291 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՊՏԻՏԱՐ (ոսպիտար, ոսպիկար, ափսիտար) «ծառա (թագավորի ձեռքին ջուր լցնող)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. hospitarius
հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌՆ I «պորտաքար, կամարի միջնաքար»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌՆ II հգն. -ունք «գամ, մեծ մեխ»
Ծագումն անհայտ է
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՄՆԵԼ «ասել» (բարբառային)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՊՆ (ոսըն, ոզըն) «ոսպ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսպնեայ, ոսպնբան, ոսպնաչափ, ոսպնասպաս
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ III «ոստյուն»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս ծագմամբ նույնն է ոստ «ճյուղ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնուլ, ոստել, ոստոստել, ընդոստ, որոտընդոստ, դիւրոստոյց, կարծոստ, առոստ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ IV «բլուր, բլրակ»
Ծագումն անհայտ է
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԱՆ «թագավորանիստ, թագավորական քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. ōstāndār «գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց, ոստանիկ, սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 570
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԻԿԱՆ (-ի, -աց) «թագավորական բարձր պաշտոնյա, արաբական կուսակալ, ոստիկան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. ōstīkān (ōstīgān) «հավատարիմ, վստահելի (անձ)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏԻՆ (ոստան) «անջրդի, չոր, ցամաք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *ozd- (*azd- ի կողքին))
Կասկածելի է դարձնում հ.-ե. *a-ի դիմաց *o-ի առկայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Տե՛ս նաեւ