Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 290 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՇ «կողքին, մոտ, «մի խեցեմորթ»»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *kheitio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշափառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. skaidan «բաժանել, անջատել»
հ. վ. գ. suida «սրի պատյան, բաժանում, սահման»
մ. վ. գ. scheit «բաժանում, ջրբաժան»
մ. վ. գ. schit «բաժանում, տարբերություն»
ռուս. щит «վահան»
ռուս. защитить «պահպանել»
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐԱՆԴԵՄ «բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր (Թերեւս) «բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ (Թերեւս) «-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐՊՈՒԵ «հիլ, փոքր կակուլա, փոքր կարդամոն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xīrbūyü < արաբ. xirbavva
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362-363
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԱՐ «վարունգ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xiyār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիարիկ, խիարուկ, խիարակ
Մատենագիտություն
H. AG 268; Աճ. ՀԱԲ 363
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԱՐՇԱՄԲԱՐ (խիարշամպար, խիարշամպ, խիարշամպէ) «կասիա՝ cassia L.» (բուսբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xiyāršanbar < պ. xiyārčanbar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԶԱՆ «պանդուխտ. փախստական. (բրբ.) հյուրընկալվող անձ, կին, ընտանիք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. xīzān (թերեւս)
որտեղից` վրաց. xizani «փախստական»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. xizani «փախստական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԶԱՐ «մեծ սղոց»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kei- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khēi-gh-) *k>*kh անցմամբ եւ *-gh- աճականով
ավելի հավանական է փոխառություն լինելը, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 364) ճանճ. (լազ.) xizari-ն փոխառություն է համարում հայերենից (ինչպես նաեւ քրդ. xəzar-ը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիզարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճանճ. (լազ.) xizari-
քրդ. xəzar-ը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻԲ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-t- «խփել, հրել»
որտեղից նաեւ՝ խայթ, խէթ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խբել, խբան, խբումն, խբալ, խիբամայրի, առխբել, գաղտախբել, ոտնխբի, ծակախիբ, ծառախիբ, ամրախիբ, կողախիբ, խբնի
Նոր՝
խբանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻԼԱՅ «նուէր, իբրեւ նուէր տրուող զգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hila
Աղբյուր՝ ասոր. *hīlā
Ղազ.-Աւ. ՄՀԲ 340՝ ասոր. *hīlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիլայել
Մատենագիտություն
Ղազ.-Աւ. ՄՀԲ 340
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
Խ(Ի)ԼԱԼ «մի բոյս՝ bunium bulbocastanum» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xīlāl < արաբ. xilāl «քչփորիկ» «մի բոյս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372