Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 290 / 430
ՈՂԻՔ
«շահ կամ մթերք»
(ԲՀ)
Անստույգ
ՈՂԿԱՏ
«լիալուսին»
Անստույգ
ՈՂԿՈՂԱՆԻԼ
«դանդաղել»
Անստույգ
ՈՂԿ-
(ողոկ կամ ողիկ)
«դառը»
(ԲՀ)
Անստույգ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողկութիւն
ՈՂՈՅՆ
«տագնապ, շտապում»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ ողոյն տալ «տագնապել, շտապել»:
ՈՂՈՒՄԱՐԱՅ
«մի դեղ (քթի մեջ կաթեցնելու)»
Ծագումն անհայտ է
ՈՂՋԱԳԵՐ
(ողջագէր, ողջագիր)
««հաղթահարված» (ԲՀ` «հաղթահարեալ»)»
Անստույգ
-գեր-ը (-գէր, -գիր) գերել բայի հիմքն է:
ՈՃ
(-ոյ)
«ծղոտ, ցողուն, կողով, քթոց, կարգ, գրելաձեւ, ոճ, դոգմա, դավանանք, վարքագիծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *od(e)g(u)o-
«ծղոտ, ցողուն»
(անմիջական նախաձեւ՝ *odgio-)
հմմտ. հ. հնդկ. adga- «ցողուն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոճով,
անոճ,
ոճաբան,
ոճաբանութիւն,
ոճաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
adga- «ցողուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 140
ՈՃԻՐ
(օճիր, ոճիռ, օճիռ)
«չարագործություն, չարիք, եղեռն, չար, եղեռնական»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոճրագործ,
ոճրագործութիւն,
ոճրապարտ
ՈՉ
(-ով, չ-)
«ոչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kue-
(անմիջական նախաձեւ՝ n- (<*kuo-))
դերանվանական հիմք
Կազմված է բնիկ հնդեւրոպական n- եւ չ տարրերից, որոնցից երկրորդը գալիս է վերջահար *-k’- մասնիկից (հմմտ. ո-ք, ին-չ, այլեւ հ. հնդկ. ca, ավ. ča հուն. τέ, լատ. -ex), իսկ առաջինի հարցը լիովին պարզ չէ։ Ճիշտ է, այն կարծես համընկնում է n- (<*kuo-) դերանվանական հիմքի հետ, բայց այդ դեպքում ո՞րն է ժխտական տարրը (*kuo-kue- պիտի նշանակեր «ով որ», «ով է », որի անցումը ոչ-ի դժվար է բացատրել)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչինչ,
չժողովուրդ,
ոչնչութիւն,
չիք,
ոչնչանալ,
չմեղ,
ոչէութիւն,
չբոտի,
չախորժութիւն,
չբոտիլ,
չագահութիւն,
չքատորիլ,
չահագին,
չքանալ,
չանձնաւոր,
չնաշխարհիկ,
չանսական,
չնչին,
չաստուած,
ոչնչին,
չեւ
Նոր՝
ոչնչական, չէական, չբմեղանք, չբմեղութիւն
ոչնչական, չէական, չբմեղանք, չբմեղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
ավ.
ča
հուն.
τέ
լատ.
-ex
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։