Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԵՐԵՓՈՒԿ
(տեփուկ, թերեփուկ, տերուկ, դերփուկ)
(տեփուկ, թերեփուկ, տերուկ, դերփուկ)
«տերեփուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված է -ուկ վերջածանցով՝ տերեփ անծանոթ հիմքից
ՏՐՏՈՒՆՋ
(-ոյ)
«տրտունջ, բամբասանք, չարախոսություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
բնաձայնական արմատ
կրկնավոր կազմություն` -ունջ վերջածանցով (մրմունջ, շշունջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրտնջել,
տրտնջալ,
տրտնջին,
տրտնջումն,
անտրտունջ,
գետնատրտունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δάρδα
«մեղու»
կիմր.
dordd
«աղմուկ»
լիտվ.
dārdēt
«ճռճռատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 440
Տե՛ս նաեւ
ՑԵՂ
(-ի)
«ցեղ, տոհմ»
Ստուգաբանություն (ներհայերեն կազմություն)
Ծագմամբ նույնն է ցել-ուլ «ճեղքել» բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցեղապետ,
ցեղընտիր,
ցեղենալ,
ցեղակից,
երկցեղ,
համացեղ
Տե՛ս նաեւ
ՑԻՆ
I
(-ո)
«ցին, ուրուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kiē-
«գունացույց»
բայց բուն ձեւի վերականգնումը դժուարութիւններ ունի։ Մեր ՀԼՊ-ում (էջ 131) ընդունուած է երկրորդ ստուգաբանութիւնը՝ գունացոյց *kiē- արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἰκτῖνος
«ցին»
հ. հնդկ.
çyēná-
«արծիւ, բազե»
Մատենագիտություն
ՀԼՊ 131
ՈՒԼ
(-ու, -ոյ)
«ուլ` այծի, այծյամի, եղնիկի ձագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pōu-
«փոքր»
(անմիջական նախաձեւ՝ *pō-lo-)
թերեւս նաեւ աղիջ, յղի (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլենի,
ուլիկ,
յուլիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πῶλος
«մտրուկ, քուռակ, աղջիկ»
գոթ.
fula
հ. հոլ.
fola
«մտրուկ, քուռակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591-592
Տե՛ս նաեւ
ՈՒԼՆ
II
(ուղն) (-ան, -ունք)
(ուղն)
«մարգարտահատիկ, ուլունքահատիկ, վեգ, պարանոց, ոսկր, անրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ուլն «պարանոց» եւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնախաղաց,
ուլունավաճառ,
յուռ(ու)թուլունք,
տապեղուլունք
Տե՛ս նաեւ
ՈՒՂՏ
(-ու, -ոյ)
«ուղտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. ultu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղտապան,
ըղտապան,
յղտապան,
ուղտերամակ,
ուղտենի,
ուղտաքաղ,
ուղտափուշ,
ըղտափուշ,
ուղտիմճ,
ընձուղտ
Մատենագիտություն
Ղափանցյան, ՈՒՊ 53;
Ջահ. ՀԼՊ 431-432
ՈՒՐԲԱԹ
(-ու)
«ուրբաթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. ‘ərūwəθā
«պատրաստութիւն, ուրբաթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրբաթանալ,
ուրբաթալէզ,
ուրբաթայբբ
Մատենագիտություն
H. AG 315;
Աճ. ՀԱԲ 615
ՓՂՁՈՒԿ
(փղձուկ)
«սրտի դառնություն, լաց, հեծկլտոց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է անծանոթ փուղձ- կամ փուղծ- արմատից՝ -ուկ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փղձկիլ,
փղձկալ,
փղձկումն,
փղձուկ,
փղձկիլ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։