Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 29/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՏԱՆԳ (խոշտանկ, խոշտանք) «չարչարանք, տանջանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել, խոշտանգանք, հոշտանգանք, խոշտանգալից, խոշտանգումն, դիւրախոշտանք, անխոշտանգ
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍՏԱԿ (այլն՝ խոստար, խոշտար, խուշտար, խոշտուր) «հողատիրույթ, կալվածք, ավար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xvāstak
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 401-402
Տե՛ս նաեւ
Էջ 343, սյունակ 1 Էջ 343
ԽՈՏՈՐ (խոտորն) «խոտոր, ծուռ, շեղ, թեք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed- «ճեղքել, ցրել» (անմիջական նախաձեւ՝ *khod-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)k(h)ed- «ճեղքել, ցրել» արմատի հետ (*khod- > խոտ-)։ Արդյոք այստեղ նույնպե՞ս առկա է խ/կ հարաբերությունը՝ խոտոր/կոտոր։ Քիչ հավանական է *khouod- *keu- «ծռել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտորել, խոտորություն, խոտորումն, խոտորնակ, խոտորնակի, խոտորնակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκεδανυμ
«ցրել, տարածել, բաց թողնել»
անգլ.
scatter
«ցրել»
հայ.
շերտ
<*skhedri-
Էջ 343, սյունակ 1 Էջ 343
ԽՈՐԱԿԱՐ «տարերք» (ԲՀ°)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԹ ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից «հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» (անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ, խորթութիւն, խառնախորթ, աւտարախորթ, խորտուբորտ, խորդուբորդ, խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scrato
«չար ոգի»
շվեդ.
skratte
«ուրվական»
նորվ.
screda
«թույլ մարդ»
մ. ն. գ.
schrade
«բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ.
skydda
«կծկված կաշի»
լիտվ.
skràusti (skraudù)
«խորդուբորդանալ»
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐԾՕՆՕ (բրբ. խորձանայ) «հաստարմատ մի բոյս՝ Hermodactylus L. կամ Colchicum L. (°)» (բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՇ IV «խորշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. hōrš «չոր»
Տարածուած ձեւն է խորշակ (տե՛ս), բայց կա նաեւ առանց -ակ-ի ձեւ՝ թերեւս ենթադրուած խորշակ-ից (իրանական առանց -āk-ի ձեւ՝ hōrš, բուն նշանակում է «չոր» (<hōšāk «չորացնող (քամու մասին)»):
Տե՛ս նաեւ
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՒԵԼ «նեղել, չարչարել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «նետել, հրել, հալածել» (անմիջական նախաձեւ՝ *khu-) պահպանվել է հիմնականում ածականներով եւ *(s)k'eū- տարբերակով
արմատից, որ պահպանվել է հիմնականում ածականներով եւ *(s)k'eū- տարբերակով
Տե՛ս նաեւ
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԲՈՒ «տափոլոռ մշակովի»
Ստուգաբանություն (անստույգ)
խրբուկ «խոլավարսակ, պոչուկ» բուսանվան բարբառային տարիմաստ տարբերակը
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆԴԱՏ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել, հատել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *k(h)rint-)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» (անմիջական նախաձեւ՝ *k(h)rindh-)
Հավանաբար խունդուկ բարդության հնչատարբերակն է: Կապ ունի՞ արդյոք խունդ- (*խոն՞նդ) հ.-ե. *(s)ker- «կտրել, հատել, անջատել» կամ հա-մանուն *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ», (s)ker- «ծռել» արմատներից մեկի *k(h)rint- կամ *k(h)rindh- տարբերակային ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգախունդատ
Տե՛ս նաեւ