Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«պար» որոնման արդյունք՝ 652 բառահոդված · Էջ 29 / 66
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԹ (կալթ, կախթ, այլն՝ կաղկաղ) ««շալակ» իմա՛ «պարկ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
նույնն է կաղաթ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՄ (կողմի) «մախաղ, պարկ, տոպրակ» (ԲՀ)
Անստույգ
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՅ (-ի, -ից) «կայան, տեղ, վիճակ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայան, կայանալ, կայանանալ, կայանաւոր, կայարան, կայեան, կայուն, կայկայել, կակայիլ, կայական, մշտակայ, հարակայ, չկայ, արեւկայ, պարզկայ, ոտնկայ, մերձակայ, մատտակայ, նաւակայք, ջրկայ, բացակայ, ներկայ, ենթակայ, երեւակայել, գերակայ, դիմակայ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ I (-ի, -ից) «ցատկոտում, ուրախության պար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gēi- «երգել, կանչել» (անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել, կայթին, կայթումն, կայթոտ, կայթանել
Տե՛ս նաեւ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ III «մանկական խաղալիք (չխչխկա՞ն)»
Ծագումն անհայտ է
Հնարավոր է կապը կայթ «ցատկոտում, ուրախության պար» բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՓՆԻՏՈՎ «պարսկական մի ծառ (խնձորանման պտղով)»
Ծագումն անհայտ է
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՊ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց) «կապ, վանն, կախարդանք, տտիպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghabh- «բռնել, վերցնել» (անմիջական նախաձեւ՝ *kap-) հնարավոր տարբերակիչ
հնդեւրոպական` *ghabh- «բռնել, վերցնել» արմատի (կա նաեւ *gabh-) հնարավոր տարբերակիչ` *kap- համիմաստ արմատի կողքին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապել, կապակցել, կապանք, կապարան, կապանարան, կապան, կապակոշի, կապակոտոր, բազմակապ, երկաթակապ, բադակապ, լեզուակապ, ծնկակապ, շաղկապել, շղթայակապ, կամարակապ, հոյակապ, կապնդեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. habēnā «փոկ, սանձ» (habeō «պահել»)
գալլոռոմ. *gabella «խուրձ, փայտերի կապոց»
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԱՐ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «կապար, արճիճ, կապարե գրիչ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. abāru(m) < սումեր.?) > արամ. ab(b)ār (բայց որտեղի՞ց է կ-ն (թերեւս)
սեմական աղբյուրից. հմմտ. ակկադ. abāru(m) (< սումեր.?) > արամ. ab(b)ār (բայց որտեղի՞ց է կ-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապարեայ, կապարայայտ, կապարակիր, կապարանման, կապարել, կապարագոյն
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԱՐ II (ուշ՝ կապպար) «մի բույս՝ կապար, կապերցախ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qapār (ավելի քիչ հավանական է)
Աղբյուր՝ իրան. *kapar (ավելի քիչ հավանական է)
Աղբյուր՝ արաբ. qabbār (ավելի քիչ հավանական է)
ասոր. qapār կամ իրան. *kapar. ավելի քիչ հավանական է հուն. κάππαρις, որ ունի կրկնակ պ։ Կապպար ձեւը ծագում է արաբ. qabbār ձեւից։ Հյուբշմանը (AG 165) համարում է հունարենից, Աճառյանը (ՀԱԲ 2, 523)` ասորերենից կամ պահլավերենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապրցախ, քապրիստ
Մատենագիտություն
AG 165; Աճ. ՀԱԲ 523
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԱՐԱՍԻ «հնդկական մի բույս»
Փոխառություն
բայց անմիջական աղբյուրը չի հավաստված: