Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 696 բառահոդված (էջ 29/70)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊԵՂ (բրբ. ծիպղ «ցանկապատ», ծիպլի «ճիպոտ») «տանիքի գերանահենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. ckep-la «ճիպոտ»
փոխատու լեզու՝ վրաց. cipeli «հաճարի»
Կապ չունի հնդեւրոպական *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» արմատի, այլ՝ ծ/թ հերթագայությամբ, *steb(h)- «սյուն, բուն, ծառի բուն» կամ *steib(h)- «ձող, կարծր» արմատներից մեկի հետ։
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԶՄ -ոյ «սարք, հանդերձանք, զարդ, պատրաստ, զինված»
Ստուգաբանություն (փոխառություն)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կազմել, կազմիչ, կազմած, կազմակերպել, կազմութիւն, կազմուած, գեղեցկակազմութիւն, երկնակազմ, պնդակազմ, կազմակերպիչ, կազմակերպչական, կազմակերպական, կազմակերպութիւն, կազմատուն, կազմարար, կազմալուծել, կազմախօսութիւն, ամրակազմ, անկազմ, անկազմակերպ, թղթակազմ, լաթակազմ, կաշեկազմ, հիմնակազմ, փառակազմն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. պ.
kāz
«փարախ, խրճիթ» ըստ Bailey-ի
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼ II (-ոյ, ուշ՝ նաեւ -ի) «կալ, կալսելու տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ, կալոտի, կալատեղ, կալապետ, կալսել, կալածեւ, կալամէջ, կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
khala
«կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՁԻՆ (կաղճին, կաղչին, գաղջին) «ծեփելու ցեխ, շաղախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *glei- «սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
glūs
«սոսինձ»
հ. իռլ.
glennim
«կառչում եմ»
մ. ն. գ.
klei
«կավ»
դան.
kleog
«կպչուն կավագետ»
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
Կ(Ա)ՄԱԽ ««պատարագ, ընծա» (ԲՀ` «պատարագ կամ ընծա»)»
Ստուգաբանություն ()
կմախիք «սգահանդես» բառն է` սխալ բացատրված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 606
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՐ II (-ի, -աց) «շենքի կամար»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարանի, կամարակապ, կամարաձեւ, կամարակից, կամարապատ, կամարազարդ, լուսակամար, միջակամար, երկնակամար, կամարաշէն
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԱՆ «տուն, կայարանապետ, անկայուն, կիսակայարան եւ այլն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷā- «գնալ, գալ» նաեւ` *gʷem-
իմաստի յուրահատուկ զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուն, կայարանապետ, անկայուն, կիսակայարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βάσις
«քայլ, ընթացք. հիմք, կայունություն» <*gʷmtis-
հ. հնդկ.
gatí
«քայլ, շարժում, պատճառ, հիմք, վիճակ»
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹ «ամանի կոթ, ունկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *guet- «ուռուցք, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gunt-) ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԿԵՂ (կանկեղոն) «վանդակապատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κάγκελος (κάγκελον)
Մատենագիտություն
H. AG 354; Աճ. ՀԱԲ 515
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՈՆ (կանովն, քանոն, քանում), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «ուղիղ փայտ, քանոն, ժամանակագրական աղյուսակ, կանոն, կարգ, օրենք, օրինակ, (կրոնական) պատիժ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κανών
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանոնել, կանոնական, կանոնագրել, կանոնագրութիւն, կանոնադրել, կանոնադրութիւն, կանոնումն, անկանոն, կանոնաւոր, կանոնաւորութիւն
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 515-516