Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 761 բառահոդված (էջ 29/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱԿԵՐ II «դահիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ամբողջական փոխառութիւն՞: Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱՍԱՆԱԼ «վայր գլորվել, գահավիժել»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՇԵՐ (-ի, -աց) (խոխեր, խոխեայ) «տիղմ, հոտած ցեխ, գարշելի բան, գերեզմանի մութ, անդունդ, վիհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխերական, խոխերիմաց
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՃ- «խոզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ քարթվելական *yoĵ
Փոխառութիւն քարթուելական՝ զանջան աղբիւրից՝ *yoĵ: հմմտ. մեգր., ճան. yeĵi:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճկոր, խոջքոր, խոճկորակ, խոջքորակ, խոշկորակ, խոզքորակ, հոզքորակ, խոճկորուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր.
yeĵi
ճան.
yeĵi
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 389; Ջահ. ՀԼՊ 595
Տե՛ս նաեւ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՃՈՃ (խոճոպ՝ ԲՀ) «մտածմունք, խորհրդածություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hok
փոխատու լեզու՝ հայ. խոկ
Փոխառութիւն իրանական աղբիւրից: (< իրան.) խոկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճոճել
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՅ (-ոյ, -ի, -ից, -(ե)անք, -աւք) «խոյ, արու ոչխար, մի կենդանակերպ, պատերազմական հին մի գործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *khoti- բխեցվում է Պետերսոնի կողմից
փոխատու լեզու՝ չաղաթ. goy
փոխատու լեզու՝ թրք. koy
փոխատու լեզու՝ ավար. kuy
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. (թիւրք.) չաղաթ. goy, թրք. koy, կովկ. աւար. kuy (փոխառութիւն թիւրք. աղբիւրի՞ց): Պետերսոնը, KZ 40, 200, բխեցնում է հնդեւրոպական աղբիւրից՝ համեմատելով իռլ. cit, cetnayt «ոչխար» բառերի հետ, բխեցնելով *khoti- ձեւից եւ հայերենից համարելով թիւրքական ձեւերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյակ, խոյակաւոր, խոյալ, խոյանալ, խոյաթիթ, խոյայթիթ, խոյեղջիւր, եզնախոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ.
cit
«ոչխար»
իռլ.
cetnayt
«ոչխար»
Մատենագիտություն
KZ 200
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՏԱՆԳ (խոշտանկ, խոշտանք) «չարչարանք, տանջանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել, խոշտանգանք, հոշտանգանք, խոշտանգալից, խոշտանգումն, դիւրախոշտանք, անխոշտանգ
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՌԱՊԵՏ «պալատական, արքունական իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍ «խոստում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոստանալ, խոստումն, խոստութիւն, խոստաբանութիւն, խոստաւոր, խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնապահ, անխոստմնապահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xust
պ.
hastū
պ.
xastū
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 400
Տե՛ս նաեւ
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍՏԱԿ (այլն՝ խոստար, խոշտար, խուշտար, խոշտուր) «հողատիրույթ, կալվածք, ավար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xvāstak
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 401-402
Տե՛ս նաեւ