Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 29 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԹԱՅ «մի տեսակ խմորեղեն, գաթա»
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀ II (ուշ՝ -ի, -ից) «բարձր տեղ, դար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
իրանական աղբյուրից, նույնը նախորդի հետ. մինչդեռ իրանական բառերը նշանակում են ոչ միայն «աթոռ», այլեւ առաջին հերթին՝ «տեղ, վայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահավէժ, գահինք, գահաւանդակ
Նոր՝
գահավիժօրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 502
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vala-, valaka- «կլոր, գերան»
հուն. ελενη «զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՏՈՍ (-ի, -աց) «քարտաշ, որմնադիր»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. galatozi (kalatozi) «նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՏ «գաղտնի»