Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 29 / 79
ԹԱՂ
I
«թաղ, քաղաքամաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
(անմիջական նախաձեւ՝ *tol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղնորդ,
թաղերգիչ
Նոր՝
թաղական, թաղակից, թաղամաս, թաղապետ
թաղական, թաղակից, թաղամաս, թաղապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tellus «երկիր, երկրամաս, հողամաս»
հ. խոր.
talam «երկիր»
Մատենագիտություն
Pok. IEW 1061;
Ջահ. ՀԼՊ 153
ԹԱՂԱԹԵԱԼ
«արեւածագից յետոյ տասներորդ ժամ»
Ծագումն անհայտ է
ԹԱՂԱՂՈՒ
(թաթաղու, թաղաթու)
«շուշանազգի մի բոյս»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է:
ԹԱՆԳԱՐ
(-ի, -աց)
(թանկար)
«վաճառական, պանդոկապետ, գինեպան»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. taggārā (tangārā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանգարական
Մատենագիտություն
H. AG 303;
Աճ. ՀԱԲ 151;
Ջահ. ՀԼՊ 477
ԹԱՏՐ
(-տեր, -տերց կամ -տերաց)
(թատրոն, թեատրոն, նոր՝ թատրոն)
«թատրոն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tatra < հուն. θέατρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թատ(ե)րերգակ,
թատ(ե)րերգութիւն,
թատերագիր,
թատերական,
թատերասէր
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 158
ԹԱՐԱԲԱՆԵԼ
«պատսպարել» կամ «շունչ առնել»
Անստոյգ, ծագումն անհայտ է
ԲՀ՝ «պատսպարել կամ զոգի կլանել»։
ԹԱՐԽ
«ուրվագիծ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tarh
ԹԱՐՆԶԱԿ
«մի ծաղիկ, գինարբուկ»
Ծագումն անհայտ է (՞)
Նորաստեղծ բառ (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
ԹԵԹԵՒ
(-ի, -աց, ուշ՝ -ոյ)
«թեթեւ, ոչ ծանր, փոքրակշիռ, դյուրին, հեշտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր ձեւ՝ *թեւ արմատից, որ թերեւս նոյնն է թեւ «թեւ» բառի հետ (սա ունի նաեւ «թռիչք» իմաստը. հմմտ. թե-ւել «թռչել», այսինքն՝ թե-թեւ «թռչող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեթեւանալ,
թեթեւանդամ,
թեթեւութիւն,
թեթեւամիտ,
թեթեւագին,
թեթեւաթեւ,
թեթեւահաւատ,
թեթեւախելք
Նոր՝
թեթեւահոգի, թեթեւ-սօլիկ, թեթեւօրէն
թեթեւահոգի, թեթեւ-սօլիկ, թեթեւօրէն
ԹԵՐՄՈՆ
(-ի)
«տաքացրած գինի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. θερμόν
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 176
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։