Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 29/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 315, սյունակ 1 Էջ 315
ԽԱՆԳԱՐ (խանկար) ««կռիւ, իրարանցում. խանգարուած, փչացած» (թրք. «մթագնած». «խակ». «ապաքինուած»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken- «սեղմել, կծմթել» (անմիջական նախաձեւ՝ *khn-k-, *khn-g)
արմատի հետ (*khn-k-, *khn-g > խանգ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խանգարել, խանգարիչ, խանգարումն, դիւախանգարիլ, անխանգար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
hnekkja
«հետ քշել, արգելակել»
Էջ 317, սյունակ 1 Էջ 317
ԽԱՇԱՐ «ձող, ցից, նեցուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. xašari «նեցուկ, ցից»
փոխատու լեզու՝ արաբ. hšr «ի մի հաւաքել»
Փոխառութիւն ինչ-որ աղբիւրից, որտեղից նաեւ վրաց. xašari «նեցուկ, ցից»։ Աճառեանը (ՀԱԲ 2, 333) Մառի հետ միասին հասկանում է որպէս «մարդկային բազմութիւն»։ Այս դէպքում կարելի է ենթադրել արաբ. վաղ փոխառութիւն՝ hšr «ի մի հաւաքել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xašari
«նեցուկ, ցից»
Մատենագիտություն
Աճառեան 333
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՏ «գիր, արվեստով գիր կամ զարդ, զարդանկար (պատկերագործ խատերով զարդարեալ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hatt «գիծ, գիր, գրարվեստ»
պարսկ. միջնորդութեա՞մբ: Աճառեանը (ՀԱԲ 2, 338) փոխառութիւն է համարում վրացերենից (xati «կերպարանք, պատկեր»), որ, թերեւս, նոյնպէս փոխառութիւն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խատկել, խատ(ը)տել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՏԽԱԼ «լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱԽ (-ի, -աց) «խարդախ, խաբեբա, նենգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի խարդաւ, խարդաւան ձեւերի հետ, որոնց ծագումը նոյնպէս չի պարզված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդախել, խարդախութիւն, խարդախիչ, խարդախալի, անխարդախ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱՒ(ԱՆ)ԵԼ «խաբել, մոլորեցնել, խաբելով պղծել, խաբելով գցել»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կապ ունի խարդախ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդաւանութիւն, խարդաւանակ, խարդաւանք, խարդաւտութիւն
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԱՇ (-ի) «խարտյաշ, շեկ, դեղնակարմիր»
Ստուգաբանություն (անստույգ)
Հաւանաբար կազմւած է *խարտի- հիմքից՝ -աշ ածանցով։ Կապ ունի՞ արդյոք խարել «այրել, դաղել» արմատի հետ (հմմտ. շէկ- շիկանալ)։ Քիչ հաւանական է կապը գոյնանիշ *ker- արմատի հետ, որ նշանակում է մուգ գոյներ։
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԼ (տպագրված՝ խրատել) «հանդիմանել (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kar- «նախատել, պատժել» *k>kh անցումով
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *kar- «նախատել, պատժել» արմատի հետ՝ *k>kh անցումով։
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑՖՑԻ «հաստ կտորից հագուստ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Արդեօք պատկերաւոր բարբառային կազմութիւն չէ՞, որի առաջին մասում հաստ > խաստ բառն է։
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒՍ-Ք (խօս), -ից «խոսված բան, խոսք»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւսիլ, խաւսակից, խաւսարան, խաւսելի, խաւսնակից, խաւսնայր, խաւսող, անխաւս, բարեխաւս, բազմախաւս, խաւսումն, զարդախաւս, երկխաւս, ընդունայնախաւս, ընդվայրախաւս, թոթովախաւս, լաւախաւս, խառնախաւս, խորախաւս, հայախօս, տաճկախօս, վրացախօս, ռուսախօս, համախօսական, խօսակցական