Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹՈՐԹ(Ն)
(թորթն, թուրթ)
«քարխոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«պինդ»
(անմիջական նախաձեւ՝ *tor-t-)
«պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
stord
«խոտ, կանաչ գոգուն»
*(s)tert- կամ *(s)ter-to-
ԹՈՐԹՈՇ
«ուռճացած, փարթամ (բույսերի մասին), գեր, հույր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«պինդ»
Կրկնավոր կազմություն՝ *թոր արմատից կամ -ոշ ածանցով կազմություն՝ թորթ արմատից (հմմտ. թորթ «ավելցուկ»), սրանք կարող են ծագել *(s)ter- «պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթոշել,
թրթրթոշիկ,
թորթոշիկ
Տե՛ս նաեւ
ԹՈՐԹՈՐ
(բբ)
«հորդոր, փափագ, անձուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«բարձրաձայն խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *tortor-)
o ձայնդարձով ձեւ
«բարձրաձայն խոսել» արմատից: վերականգնվում է միայն *o ձայնդարձով ձեւ՝ *tor-, *toro-s- «բարձրաձայն, պարզորոշ», մինչդեռ հայ. ընթեռնում բայը ցույց է տալիս նաեւ *e-ով ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թրթրակ
«ճարտարախոս, արագադարձ (լեզվի մասին), հորդորիչ»
հուն.
τορος
«թափանցող, սրանցիկ, հասկանալի»
Մատենագիտություն
Pok. IEW 1088-1089
ԹՈՐԽ
«չոր, չորացած (ծառի մասին)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունենա հնդեւրոպական *ter- «տորորել, մաշեցնել» արմատի հետ
ԹՈՐՈՒ
(թտբու՞)
«փասիան (թռչուն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tadarv (tadrū)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
ԹՈՒԱՅ
(թւայ)
«մի տեսակ վառարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tāba (tāva)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
ԹՈՒԱՆԻԿ
«հարուստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. tuvānik
«զօրեղ, *հարուստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԹՈՒԱՔԱՐ
(թուագար)
«մտատանջվող, մտատանջություն, զառանցանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tafakkur
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուաքարիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԹՈՒԳ
««ձագ» կամ «ձակ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ
ԹՈՒԵԼ
««վատնել» կամ «հարել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։