Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 289 / 430
ՈԶՈՏՆ
(-ան)
(«?»)
«?»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոզոտանահմայ
ՈԶՈՐ
«ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄσχος
մ. պ.
azg «ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ
ՈԹԻՍ
«մի միջատ»
Ծագումն անհայտ է
ՈԺԲԻԼ
«խփել»
Ծագումն անհայտ է
ՈԽ
«ոխ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոխանալ,
ոխակալ,
ոխաթափ,
ոխերիմ,
ոխրիմ,
ոխութիւն,
չոխակալ
ՈՂԱՅ
«լացի ձայն, ողբ ու կոծ»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
ողբայ-ի սխալագրությունը (գրված է առանց բ-ի)
ՈՂԲ
(-ոյ)
«ողբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-, *ol-
(անմիջական նախաձեւ՝ *ol-bh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողբալ,
ողբալի,
ողբումն,
ողբագին,
ողբակից,
ողբասաց,
ողբերգակ,
ողբերգու,
ողբերգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀλοφύρομαι «ողբալ, հեծել»
հայ.
ողող «ողբ»
Մատենագիտություն
H. AG 481;
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
ՈՂԵՂ
«առավել»
Անստույգ (թերեւս)
կարելի է առանձնացնել -եղ վերջածանցը, բայց այդ դեպքում անհայտ է մնում ող-ը
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։