Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 288 / 466
ՃԻՇԴ
(-ի)
(ճիշտ)
«ուղիղ, ճշգրիտ չափով, ճիշտ, ճշմարիտ»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճշդիւ,
ճշդել,
ճշդութիւն,
ճշտել
Նոր՝
ճշտապահութիւն, անճշտապահ
ճշտապահութիւն, անճշտապահ
ՃԻՊՈՏ
(ճպոտ, ճպատ, ջիպոտ)
«ճիպոտ»
Անստույգ
Աճառեանը կցում է ղպտ. šbot (եգիպտ. šbd) հոմանիշներին, որ քիչ հաւանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ՃԻՏԱԿ
«մարգարտեայ զարդ, մանեակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *čētak
Աճառեանը բխեցնում է իրանական աղբիւրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
ՃԻՐԱՆ
(-ի-ա)
«մագիլ, ճիրան»
Ծագումն անհայտ է
Աճառեանը վերականգնում է *ճէրան նախաձեւը, բայց չի տալիս որեւէ ստուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիրանաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
ՃԻՒԱՂ
(-ի-ա)
(ճուաղ)
«հրէշ, ճիւաղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիւաղաբարոյ,
ճիւաղութիւն,
ճիւաղական,
ճուաղն,
ճուաղական
ՃԿՈՅԹ
-ի, -աց
(ճկոյթն, -ան, ճկոյթ, -ու)
«ճկոյթ, ամենափոքր մատ»
Անստույգ (թերեւս)
Հազիվ թէ կազմուած լինի ճկել բայից, աւելի հաւանական է, թերեւս, Աճառեանի կարծիքը (ՀԱԲ 3, 204-205) քարթվելական աղբիւրից ծագելու մասին։
Զուգաբանություններ այլ լեզուներում
զան.
culu kiti «փոքր մատ» ((culu «փոքր» եւ kiti «մատ»))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204-205
Տե՛ս նաեւ
ՃՃՌԵԼ
«ճռվողել»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճճռող,
ճճռողութիւն,
ճճռողական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։