Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 287 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐՈՅՑ «խոսք, զրույց, խոսակցություն, տարաձայնություն, խոսակցության առարկա, լուր, զրույց, ավանդություն»
Անստույգ (թերեւս)
Թերեւս բաղկացած է *զր- այլուր անծանոթ արմատից՝ -ոյց մասնիկով. զր-ի համար զուգահեռների որոնման փորձերը հավաստի չեն:
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՕՐԵԱՅ ««զրահ» (ԲՀ)»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից (աղավաղությամբ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. zrāī
պ. zirih
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԳ (ուշ` -ի, -ից, -աց) «էգ»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգանալ, իգություն, իգաբար, իգասեր, իգախազ, իգամոլ, իգատենջ, որձեէգ
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼԻ «աստված իմ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. ēli «աստված իմ»
գործածական է հայատառ եբրայերեն էլի էլի, լամա սաբաքթանի «աստված իմ, աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» նախադասության մեջ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼԻՈՍ «արեգակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ήλιος «արեգակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիոսական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼՉԻ «դեսպան»
Փոխառություն
Աղբյուր՝ թաթար. elči
Աղբյուր՝ թրք. elči
փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՂՆԱ ««որ էրն» (ԲՀ)»
Անստույգ
Էղ նա կապակցությունն է։ Աճառյանը (ՀԱԲ 2, 116) բերում է առանց մեկնության։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՆԿՈՄԻԱ «ներբող»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ενκώμιον, ια «ներբող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՆԶԵՆԻԱՅ ««վերանորոգություն» կամ «պայծառություն» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. encaenia «վերանորոգություն, պայծառություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՇ -ոյ, -ու (հավաք. իշեար, իշան) «էշ, քարանետ մեքենա, քնարի թելերի հենարան, աստղ Խեցգետնի համաստեղության մեջ» (աստղաբաշխական)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ek'uo-s
Բնիկ հնդեւրոպական՝ *ek'uo-s արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշակես, իշամտռուկ, իշանդամ, իշավայր, իշավար, իշացոլ, էշայծեամն, կիսէշ, ցռէշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ašva
ավ. aspa
հ. պ. asa
հուն. ιππος (<*eikuo-s)
լատ. equus
գոթ. aihwa «ձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117-118; Ջահ. ՀԼՊ 163-164