Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 286 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԼԱՆԱԼ «զրկել, խնայել, չցանկանալ, ուրանալ, մերժել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, կործանել»
հազիվ թե կազմված լինի գ- նախածանցով՝ *el- «ոչնչացնել, կործանել» արմատից (զլ- < զիլ < գ + *el-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զլացողութիւն, զլացումն
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԼԱՔԱՐԹ «շեշաքար, որով մագաղաթ են կոկում»
Անստույգ (թերեւս)
թերեւս զլաքարդ (զլաքար՝ -դ հոդով), այսինքն՝ զլաքար՝ որպես քարի տեսակ (ի՞նչ է զլ- կամ (գ)-լա)։
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԼՂԻԼ «սայթաքել»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zalq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԼՈՒԹԵԼ (զլութելի ձեւում) «կծել, կծոտել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leu- «կտրել, լուծել» (անմիջական նախաձեւ՝ *լութ) *-th աճականով
Կազմված է գ- նախածանցով՝ ինչ-որ *լութ արմատից, որ հազիվ թե ծագի հնդեւրոպական *leu- «կտրել, լուծել» արմատից՝ *-th աճականով։
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԿԵՌ (ըզկեռ, սզեռ, սկեռ, զղեռ, զղեար) «մուշմուշա, զկեռ, mespilus L.»
Փոխառություն
Փոխառություն արեւելյան որեւէ աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զկեռաթթու, զկեռաջուր, զկեռենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
արաբ. za'rūr
վրաց. sxmartela, z(γ)martli
զան. skirmiti, skilimuntri
թաթար. azyul
ազեր. ezqil, äzqil
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԿՐԿՏԵԼ «վայելել, կերուխում անել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՍԱՅ «դժվարաշնչություն, շնչահեղձություն» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՅԼԻԼ (զմայլանալ) «հագենալ, հիանալ, սքանչանալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mel- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» (անմիջական նախաձեւ՝ *m-el-) *-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական, զմայլութիւն, զմայղութիւն
Նոր՝
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. miels «սիրելի, հաճելի»
լիտվ. mielas «սիրելի, հաճելի»
ռուս. милый «սիրելի համակրելի»
հ. հնդկ. miēdhā (ոչ *-l- ով)
ավ. myarla «զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՍՏ «ջրգողություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ» զ- նախածանցով
կազմված է զ- նախածանցով *մաստ արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ» արմատից։ Այստեղից է նաեւ մաստ «ածիկ» բառը։
Մատենագիտություն
Զահ. ՀԼՊ 179
Տե՛ս նաեւ
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԲԱՂ (զմբադ) «հոգս, մտատանջություն, վայելք (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել, հուզվել»
բաղկացած լինի զ- ածանցից եւ հնդեւրոպական ծագման (ը)մբ-ամբ- (ամբողջ բառում) եւ *ալ-*al- «թափառել, մոլորվել, հուզվել» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմբաղիլ