Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 286 / 411
ՆԵՆԳ
(-ի, -աց, -ոյ)
«նենգություն, նենգ, նենգավոր»
Ծագումն անհայտ է (՞)
(իրանականա՞ն. կա պ. nang, բայց նշանակում է «ամոթ, խայտառակություն»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նենգել,
նենգագործ,
նենգախոշոշ,
նենգան,
նենգաւոր,
նենգ(ա)ժոտ,
դիւանենգ,
աննենգ,
դրամանենգ,
մաքսանենգ,
չարանենգ
ՆԵՏ
(-ի, -ից)
«նետ, կայծակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nedo-
«եղեգ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նետալից,
նետաթափ,
նետակալ,
նետաձիգ,
նետող,
նետել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nada «եղեգ»
Մատենագիտություն
H. AG 478;
Աճ. ՀԱԲ 440
ՆԵՐԱԼ
«հուսալ, սպասել»
Անստույգ
ԲՀ-ն ունի «գովել» (ներացեալ «գովեալ»), եթե նույն բառն է։
ՆԵՐԲՈՂ
-ի, -ից
«ներբող»
Անստույգ (թերեւս)
*ներ-փող կազմությունից՝ փ/բ շփոթմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներբողեան,
ներբողել,
ներբողումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐγκώμιον «ներբող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
ՆԵՐԲԱՌԵԼ
«գովել»
Անստույգ (թերեւս)
Ըստ Ամալյանի (ԲՀ 415), թերեւս «ներացեալ, գովեալ» բառահոդվածի կրկնությունն է։
ՆԵՐԳԵՒ
(ներքեւ)
«նվազ, թույլ, վտիտ, տկար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sner-
«պտտել, ոլորել սեղմել, կնճռել»
(անմիջական նախաձեւ՝ *snerkeu- (*sner-k-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներգեւիլ,
ներգեւումն,
ներքեւեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νάρκη «ընդարմացում, թմրում, վատացում»
հ. վ. գ.
sner(a)han «կաշկանդել, կցել, կապել»
հ. անգլ.
ge-sneorkan «խորշոմել»
հ. իսլ.
snerkia «սեղմել, կնճռոտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
ՆԵՐԳԵՒԵԼ
«պարգեւել»
(ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ ներգեւ բառի հետ։
ՆԵՐԳՈՎ
(ներգրով)
«վերականգնել»
(ԲՀ)
Անստույգ
ՆԵՐԵԼ
(-եալ)
«ներել, դիմանալ, տոկալ, հանդուրժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ner-
«կենսաուժ, առնական, ուժեղ»
Երկրորդ իմաստով լավ զուգահեռ ունի լատ. nero «դիմացկուն, ուժեղ» բառի մեջ, որ գալիս է հնդեւրոպական *ner- արմատից։ Այսպիսով, թերեւս ներ-ը գալիս է հնդեւրոպական այդ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներելի,
ներումն,
ներ(ող)ութիւն,
աններելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
nero «դիմացկուն, ուժեղ»
հ. սլավ.
nraw «բարք»
ՆԵՐԻՔ
«վարք»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ner-
«կենսաուժ, առնական, ուժեղ»
Եթե հնից եկող բառ է, ապա լավ զուգահեռ ունի սլավոնական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
nraw «բարք»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։