Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 286 / 919
ԶՈՒՐՊԱԹ
«մի բոյս՝ մի տեսակ ուտենի կամ զրմբատ»
Ստուգաբանություն (թերեւս)
նոյնն է զրմբատ-ի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ԶՈՒՖՐ
«փրփուր, կեղտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. zfr
(թերեւս)
«յուղել, յուղոտել»
արաբ. zfr «յուղել, յուղոտել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զըֆրքաղել
Զուգաբանություններ այլ լեզուներում
արաբ.
zafir «յուղոտ, ճարպոտ, կեղտոտ»
ԶՈ(Ռ)ԱԼ
«գոռալ, խանչել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զռոց,
զռնչալ,
զռնչիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 110
ԶՍՏԳԵԼՈՒԼ
«արհամարհել (՞), մեղադրել (՞), ծածկել, փակել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
կազմված է զ- նախածանցով՝ չվկայված (ը)ստգելուլ բայից, որ իր հերթին կարող է կազմված լինել գելուլ բայից:
ԶՐԱՀ
(զրայ, զրեահ, զրեայ, զրեհ), -ի, -ից (անեզ.)
«զրահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական zrāh (zrēh)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ zrāh (zrēh):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրահիլ,
զրահապատ,
զրահավառ,
զրահաւոր,
զրեհակիր,
զրեհիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zrāda
մ. պ.
zrāh
մ. պ.
zrāī
մ. պ.
zrēh
պ.
zirih
Մատենագիտություն
H. AG 152;
Աճ. ՀԱԲ 111
ԶՐԱՀԱՆ
(զրահեան)
«բլուր, կույտ, կարկառ»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԶՐԱՒ
«վերջ, ավարտ, մահ, սպանություն»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *ǵ'er-
«հասունանալ, ծերանալ»
*-u- կազմիչով
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» արմատից *-u- կազմիչով կազմված իրանական որեւէ կորած բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաւել,
զրաւամահ,
զրաւարար,
եղբայրազրաւ,
երազագրավելի,
անզրաւ,
անզրաւական,
հանճարազրաւ,
շարազրաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaurvan «զառամություն, ծերունական թուլություն»
ավ.
zrvan- «ժամանակ»
ԶՐԵՒԱՆԴ
(զրուեանդ)
«սղանգ (բույս), aristolochia»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zarāvand
Աղբյուր՝ արաբ. zarāvand
Մատենագիտություն
H. IF 458;
Աճ. ՀԱԲ 112
ԶՐԻՇԿ
(զրեշկ)
«ծորենի, կծոխուր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zirišk
Մատենագիտություն
H. AG 265;
Աճ. ՀԱԲ 112
ԶՐՄԲԱՏ
(զրնպատ, զրումպատ, զուրումբատ, զուրբատ, զորբատ)
«մի դեղաբույս, curcuma zerumbat»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zarnabāt
Աղբյուր՝ արաբ. zrnbād
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 112
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։