Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 285 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆՈՐՀ (-ի, -աց) «շնորհ, վայելչութիւն, գոհութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *snohr
Աղբյուր՝ պրթ. šnwhr
Աղբյուր՝ մ. պ. -šnohr
Աղբյուր՝ ավ. xšnaovra- «գոհութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *snohr: հմմտ. պրթ. šnwhr, մ. պ. -šnohr, աւ. xšnaovra- «գոհութիւն» (xšnav- «գոհանալ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնորհել, շնորհազարդ, շնորհալից, շնորհակալ, շնորհակորոյս, շնորհապատում, շնորհաւոր, ապաշնորհ, անշնորհ, յոգնաշնորհ, հոգեշնորհ, մարգարեաշնորհ, բազմաշնորհ, երանաշնորհ
Նոր՝
շնորհագեղ, շնորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական
Մատենագիտություն
H. AG 214; Աճ. ՀԱԲ 526-527
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈԳ (ուշ՝ -ոյ) «շոգ, տոթ, ճառագայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» (անմիջական նախաձեւ՝ *k'uogh-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'uogh- *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» արմատից, որից նաեւ շուք, շող, նշոյլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգի, շոգանալ, շոգալիք, շոգխաշել, շոգեակ, շոգետեսակ
Նոր՝
շոգեկաթսայ, շոգեմակոյկ, շոգեմեքենայ
Տե՛ս նաեւ
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈՀԱՆԱԼ «ճեմել, ման գալ, հարձակուել, վնասել»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անյայտ է (իրանականա՞ն)
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂԱԿԵԱԼ (շուշակեալ) «հռչակեալ» (ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
շողական (շողոկան) բառի (տե՛ս) սխալագրութիւնն է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՆ (շաղն-) «սիրող» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ շողոմ, շողոքորթ բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողնագոյն, շաղնագոյն
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՄ (-ի, -աց) «շողոքորթ, քծնող, շողոքորթութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «գայթակղեցնել, խաբել, շողոքորթել» (անմիջական նախաձեւ՝ *khalo-) *khalo- > շողո-
կապ ունի շողոքորթել եւ շողնագոյն բառերի հետ եւ գալիս է հնդեւրոպական արմատից
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՅԵԼ «հարժել (՞)» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (՞)
ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ ընդունուած է շոյշոյել ձեւը, որ, թերեւս, շոյել բայի կրկնաւորն է (ըստ Ամալեանի, ԲՀ 419). ծագում է շոհել «վնասել» բայից: Շողոյ ձեւը կապ ունի շողոքորթ եւ շողոմ բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՃ I «նուագ, նուագարան, նուագելու գործիք»
Անստույգ (թերեւս)
կապ ունի շոճի=սոճի բուսանուան հետ
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՅՏ (շուտ) «փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skheud- *skeud- «գցել, նետել, հալածել, (անանցող.), նետվել, շտապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուտաբան, շուտախօս, շուտութիւն
Նոր՝
շուտասելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. zūd «փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՇՈՐԹ (բ. շոշորդ) ««հետք, շորշոփ» (բ.՝ «խենթ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ * (s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *skhor-t(h)-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. cortex «կեղեւ»
լատ. scertum «կաշի»
խեթ. karta- «կտրել, անջատել»
ռուս. чертить «գծել, գծագրել»