Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 284 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿԻՏ II «պրպտում, որոնում, խուզարկում»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտել, գերեզմանակրկիտ, բանակրկիտ, մանրակրկիտ, ականջակրկիտ
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՈՒՏ «խսիվ, փայտի կտորտանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *gēr-g-, *grē-g-) կրկնավոր ձեւ
Թերեւս կազմված է -ուտ վերջածանցով՝ կրկ- արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի կրկնավոր ձեւից (*gēr-g-, *grē-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտակերտ, կրկտաքաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. grex, -gis «խումբ, կույտ»
մ. իռլ. graig «երամակ»
լիտվ. gùrguol «բազմություն, ամբոխ»
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՋԱԼ «կղկղալ, ձայն արձակել (կաքավի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Բնաձայն կազմություն, որի հիմքերը թերեւս հասնում են մինչեւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկջաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կռունկ
լիտվ. girgždėti «ճռնչալ»
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՏԱԼ «դողալ, սարսռալ»
Ծագումն անհայտ է
կրկնավոր, թե՞ *կրկ- (*կիրկ կամ *կուրկ-) արմատից՝ -տ-ով կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտումն
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԵԼ I (կճել) «կրճատել, կարճացնել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞) (հավանաբար)
Արմատը, հավանաբար, նույնն է կարճ-ի հետ, որ ծագում է իրանական աղբյուրից (տե՛ս)։ կճատ ձեւը կամ կրճատ-ից է, կամ առանձին ավանդված կոճատ-ից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճատ, կրճատութիւն, կրճատել
Տե՛ս նաեւ
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԵԼ II (կոճել) «կրճտել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯rēgh-/*gᵘ̯rugh-
Բնաձայնական կազմություն, որի նման կազմություններ առկա են տարբեր լեզուներում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճմունն, կրճտել, կրճտումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
բարբվ. *γrčin
չաղաթ. qirčildamaq
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԵԼ III «ատել, նախանձել, չար աչքով նայել»
Ծագումն անհայտ է
իրանականա՞ն
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԻՄ(Ն) (կճրիմ) «տարբերություն, խտրություն, արգելք, խոչընդոտ»
Ծագումն անհայտ է
իրանականա՞ն
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՈՊԱՆ ««սրսկապան» (բբ)»
Ծագումն անհայտ է
իրանականա՞ն
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՐՈՒԿ(Ն) (ն) (ուշ՝ կրունկ(ն), -ան) «կրունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu-ro-) +-ուկն
արմատից. հմմտ. հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ», այլեւ՝ լիտվ. gurnas «կրունկ, կոճ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկրկել, ընկրկիչ, կրնկակոխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»
լիտվ. gurnas «կրունկ, կոճ»
Մատենագիտություն
Pok. IEW 398-399
Տե՛ս նաեւ