Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված · Էջ 284 / 492
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԱՐԱՅ II (-ի) «թոքախտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. māšrā
Աղբյուրն է ասորերենը, որից անցել է նաեւ պարսկերենին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշար(այ)ական
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 260
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇ(ԻԿ) «(կրունկով) կոշիկ»
Փոխառություն
Սխալ ստուգաբանությամբ կապվել է մաշ «մաշված կոշիկ» բառի հետ։ Վրացերեն mašia «կանացի կրունկով կոշիկ» բառի հետ միասին փոխառություն է ինչ-որ աղբյուրից (իրանական հնչյունաբանական -իկ վերջավորությամբ)։ Չուբինաշվիլին վրացական բառը համարում է արաբական, բայց այն չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկար, մաշկակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. mašia «կանացի կրունկով կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԽ «սխտորանման մի բույս»
Փոխառություն
Բուն աղբյուրը չի հավաստված, հնարավոր է իրանական ծագում (հմմտ. շխ մասնիկը)։
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԿ (-ի, -ից) «մաշկ, կաշի»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. mašk
Աղբյուր՝ արամ. maškā
Աղբյուր՝ ասոր. meškā
Փոխառություն է սեմական աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկեղեն, մաշկեակ, մաշկահանդերձ, մաշկագործ, մաշկամիրգ, լեզկամաշկ
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 260
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԿԱՊԱՐՃԵՆ (-ի, -աց) (մաշկապատճեն, մաշկապատճեան, մաշկապերճեն, մաշկապերճան, մաշկաւարզան, մաշկապաճեն, մաշապերճան) «պարսկական թագավորական կուսանոցի վրան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. maškāparčēn
Աղբյուր՝ մ. պ. maškāparzēn
Փոխառություն է միջին պարսկերենից։
Մատենագիտություն
H. AG 192; Աճ. ՀԱԲ 192
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԿՆ (-ին) «վրան»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. maškā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌԱՆ -ի, -աց (մարան) «մառան, նկուղ, շտեմարան»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. madānā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառանապան, մարանապան, մառնապան, մառանապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262-263
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌԵԽ (մարեխ) «Հրատ, Մարս (մոլորակ)» (աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mirrīx
Մատենագիտություն
H. AG 256; Աճ. ՀԱԲ 263
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌԼԱՅ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌՈՒԼ «հազար (բույս)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. μαρούλιον
>թրք. marul> հայ. թրք. մառօլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառլայտակ