Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 283 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԶԵՓԻՒՌ
(զեփիւռոս), -ի, -ից
«արեւմտյան քամի, մեղմ քամի, այուրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. zephyros
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 94
ԶԶՈՒԵԼ
«արհամարհել, նախատել, չարչարել, նողկալ, զարշել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. zizġi
(թերեւս)
Աճառեանը (ՀԱԲ 2, 93) վրացերէնն է համարում հայերէնից փոխառեալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զզուանք,
զզուիչ,
զզուելի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ԶԷԹ
«վերնագիր»
(ԲՀ)
Անստույգ
Զեդ «վերագիր» բառի աղաւաղուած ձեւը
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 368
ԶԷԼՈՏԷ
«մախացող, նախանձաւոր»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ζηλωτή
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ԶԷՆ
(-ու, ուշ` նաեւ -ի, -ից, -աց)
«զէնք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. zēn
Աղբյուր՝ ավ. zaēna
Իրանական աղբիւրից: հմմտ. մ. պ. zēn, աւ. zaēna, այլեւ zēnāvar «զինուած»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զէնընկեց,
զինել,
զինուոր,
զինուորական,
զինուորիլ,
զինակիր,
զինապետ,
զինահարիլ,
միազէն,
մեհնազինել,
ոսկիազէն,
պատենազէն,
գաղտազէն,
ապազէն,
անզինահար,
զինակոչ,
զինավաճառ,
զինարան,
զինավարժութիւն,
զինուորագրութիւն
Մատենագիտություն
H. AG 151;
Աճ. ՀԱԲ 94
ԶԷՐԱՅ
«նվէր» կամ «առաջին»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԶԷՓ
«խաւար»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ζόφος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիփական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98-99
ԶԻ
«ինչո՞ւ, ի՞նչ, ինչպէ՞ս, թէ, որ, որպէսզի, որովհետեւ, որքան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷi-
«դերանուանական արմատ»
զ- նախդիրով
Կազմուած է զ- նախդիրով` *kʷi դերանուանական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիարդ,
զերդ,
զերթ,
զիարդապէս,
մինչ զի,
քանզի,
փոխանակ զի,
որպէսզի,
վասն զի
Մատենագիտություն
H. AG 450;
Աճ. ՀԱԲ 94
ԶԻԳԱՅ
«անտառ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։