Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 282 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԵԼԱՒ «ոչխար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μήλον
Բերուած է որպէս օտար բառ՝ հուն. μήλον: Տե՛ս նաեւ մելովտե:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մելաճարակ
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 294
Տե՛ս նաեւ
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵԼՈՎՏԷ (միլովտէ) «ոչխարի մորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μηλωτή
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 294
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵԾ (-ի, -աց) «մեծ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meg'(h)- «մեծ» (անմիջական նախաձեւ՝ *meg'a-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծանալ, մեծամեծ, մեծատուն, մեծարել, մեծարանք, մեծամեծար, մեծաբարբառ, մեծաբեռն, մեծագի, մեծախումբ, մեծահանգ, հիւրամեծար, ձիւնամեծ, գահամեծ, գերամեծար, եռամեծ
Նոր՝
մեծագումար, մեծադիր, մեծադրդորդ, մեծահարուստ, մեծամասնական, մեծամասնութիւն, մեծատառ, մեծարժէք, մեծաքանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mahā-
հուն. μέγας
ալբ. madh
լատ. magnus
գոթ. mikils
թոխ. A mak
թոխ. B makā «մեծ»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 295
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵԿԱՆԱՒՈՐ «?»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՀԵԿԱՆ «հայկական տոմարի յոթերորդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. mihrakān
Մատենագիտություն
H. AG 194; Աճ. ՀԱԲ 297
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՂ (-ի, -աց) «մեղք, հանցանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «սխալուել, խաբել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղանք, մեղանչել, մեղաւոր, մեղապարտ, անմեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. mēlas «ստախօսութիւն»
լատվ. máldīt «սխալուել»
հուն. μέλεος «զուր, անօգուտ, խեճուկ, թշուառ»
խոլ. mell «մեղք, հանցանք»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 298
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԵԽ (-ի) (գործ. -ով) «կացնի կոթ»
Ծագումն անհայտ է
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԻԱՐԻՍ «մի կշռաչափ, քառորդ ունկի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μιλιαρήσιον < լատ. miliarensis, miliarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԻՂՈՎՏԱՅ «մի բույս, կորնգան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μελίλοτον
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 300
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԿ (-ի) «փափուկ, կակուղ, մեղմ, թույլ, թուլամորթ, կնատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել»
արմատից. հմմտ. հուն. μέλδω «հալչում եմ», հ. իռլ. meldach «քնքուշ», լատ. mollis «փափուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղկանալ, մեղկագույն, մեղկիլ, մեղկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέλδω «հալչում եմ»
հ. իռլ. meldach «քնքուշ»
լատ. mollis «փափուկ»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 300; Ջահ. ՀԼՊ 180