Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 281 / 552
ԿՌԻ(Ն)Չ
«թույլ ճիչ, ձայն, բան, իր»
Բնաձայն
Սակայն հնարավոր է կա-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռնչել,
անկռինչ,
մագկռինչ,
մագակռիչ,
մագակառաչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 670
ԿՈՒՉ
«թռչունի ձայն»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն։ - Աճ. ՀԱԲ 2, 670։ Սակայն հնարաւոր է կապը հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատի հետ, որից՝ կռունկ բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռչել,
կռչաձայն,
հաւ(ա)կռիչ,
գուժակռիչ,
մագակռիչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 670
ԿՈՒԻ
(-ոյ)
«կառչելու տեղ, կովան, կռիվ, ընդհարում, պայքար, պատերազմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷēr-
«ծանր»
(անմիջական նախաձեւ՝ *gʷēri- (°))
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *gʷēri- (°) *gʷēr- «ծանր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռուիլ,
կռուական,
կռուակից,
կռուանոց,
կռուասէր,
կռուարար,
գազանակռիւ,
զատեկռիւ,
բանակռիւ,
մենակռիւ,
մերկակռիւ,
նաւակռիւ,
բռնակռիւ,
լծակռիւ,
ընդդիմակռուել,
անկռիւ,
անկռուելի,
բանակռուութիւն,
ոտնկռիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βρῑμη «խիստ, ճնշում, գրոհ»
հ. վ. գ.
krēg «համառություն»
մ. վ. գ.
kriec «ջանք, կայունություն, կռիվ, վեճ»
գ.
krieg «կռիվ»
ԿՌՃԵԼ
(*կռոտ)
(բրբ. կռոճ «մանր կտոր»)
«խփել, զարկել, զարդել, փշրել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից ծագում է գ. krumen (հզն.) «փշրանք» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռճումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
krumen (հզն.) «փշրանք»
ԿՌՆՁԻԼ
II
«կծկվել, կուչ գալ, գալարվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *g(ē)renk'e-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ *g(ē)renk'e-։ Աճառյանը (ՀԱԲ 2, 672) բխեցնում է *grengh- արմատից, որ չէր կարող տալ կռնձիլ (հմմտ. կռնճիլ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
kringeln «գալարվել, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672;
Ջահ. ՀԼՊ 126
ԿՈՌԳՊԵՏ
(կոգպետ)
«արհեստավորապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. karāgpat
Փոխառութիւն իրանական աղբիւրից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գարիիկապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
Տե՛ս նաեւ
ԿՈՌԹ-
(եւ կոատ- °)
«բուսանվանական արմատ»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gr-et-(h)-)
Կապ ունի՞ արդեօք հ.-ե. *gr-et-(h)-ի հետ, որ գալիս է *ger- «պտտել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոռթն,
կոռթո,
կոռթուկ,
կոատունկ
ԿՈՌՆՈՍ
«Երեւակ մոլորակը, ժամանակի աստված, Քրոնոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Κρόνος
Փոխառութիւն՝ հուն. Κρόνος.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
ԿՈՌՈՒՆՉ
(բրբ.)
«որմնաբույս, պատեղիճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *g(ē)reuenk'o-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g(ē)reuenk'o-` *ger- «պտտել, ոլորել» արմատից, որից նաեւ՝ հայ. կռնձիլ «կծկուել, կուչ գալ, գալարուել»։
Տե՛ս նաեւ
ԿՈՌՈՒՂԵԼ
(ԲՀ)
«կամենալ»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Ծագումն անյայտ է։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։