Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 281 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՆՁԱԽԱՐԻԹ (ձանձրախարիթ) «կարմիր, մուգ կարմիր, սեւ, մրագույն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. zəxorīθā
Մատենագիտություն
H. IF 478; Աճ. ՀԱԲ 145-156; Ջահ. ՀԼՊ 458, 479
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՆՁԻՐ «ձանձրալի, ձանձրույթ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել» կրկնավոր
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական կրկնավոր *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաձրանալ, ձանձրալի, ձանձրանալի, ձանձրույթ, ձանձրացկոտ, ձանձրամիտ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՌ «կոշտ ու կոպիտ, անշնորհք, խնժոռ, տգեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձառադեմ, ձառմուկն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հո. garb «կոշտ, կոպիտ»
կիմր. garw «կոշտ, կոպիտ»
Մատենագիտություն
Աճ ՀԱԲ 146
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՌ(Ա)ԳՆԵԼ (ձեռագդել) «ծեծել, հանդիմանել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի ձառ արմատի հետ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՐ I «(կոշտ) մազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձարաձեւ, ձարի, ձարմաղ, ձարխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ձառ
լատ. horreo «սառչել, փշաքաղվել, սարսափել»
Մատենագիտություն
Pok. IEW 445; Ջահ. ՀԼՊ 128
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՐԲ «մեծ-մեծ, խոշոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g’her(s) «հառել, սեւեռել» (անմիջական նախաձեւ՝ *g’hr-b-h-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ձառ «կոշտ»
հայ. ձար «(կոշտ) մազ»
հ. հո. garb
կիմր. garw «կոշտ»
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՐԶԱՍ «գզգզված, բզկտված, թել-թել բաժանված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)- «հառել, սեւեռել»
Կրկնավոր կամ -ատ վերջածանցով կազմություն. երկու դեպքում էլ հնարավոր է կապը հնդեւրոպական *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատի եւ հայերեն ձար «թել», ձրձել «կեղեփել, գզել» բառերի հետ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՒԱՐ «կորկոտ, աղացած հացահատիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ieu- «հացահատիկ» (անմիջական նախաձեւ՝ *iuo-, *ieuo-) հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարեձաւար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. yava- «հացահատիկ, գարի, կորեկ»
լիտվ. javai «հացահատիկ» (*i > *j > ձ անցման համար հմմտ. ձեզ, ձու)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԱՒՆ (ձօն) «ընծա, նվեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’ha- «կանչել»
հ.-ե. արմատ՝ *g’hu- «լցնել, թափել» Աճառյանի կարծիքով
Աճառյանը բխեցնում է հնդեւրոպական *g’hu- «լցնել, թափել» արմատից՝ -աւն մասնիկով (ածանցով), որ հնչյունապես պակաս հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաւնել, ձօնել, ձաւնարան, դիւաձաւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. havati «կանչում է»
ավ. zavaiti «կանչում է, նզովում է»
լիտվ. žaveti «կախարդել»
Մատենագիտություն
Pok. IEW 413; Աճառյան (ՀԱԲ) 161
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԳԵՌՏ «զգայռում, որձկալը»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս զգայռ (զ+գայռ) ձեւի բարբառային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգռտալ, զկռտալ, ձկռտել, ձռկտել, կձռտալ, զկրկտանք