Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 280 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԳԱԾԻԼ (զգածնուլ) «հագնել, իր մեջ կրել, համակվել, զբաղվել»
Ստուգաբանություն
Կազմված է զ- նախածանցով՝ գած արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միազգած, խաւարազգած, խորհրդազգած, սգազգած, սեւազգած, անզգած, իրազգած
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԳԵՆՈՒԼ (սգենուլ) «հագնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ues- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ues-nu-)
Կազմված է զ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *ues-nu- հիմքից՝ *ues- հագնել արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգեստ, զգեստուդ, բարեզգեաց, կարճազգեստ, զրահազգեստ, խաւարազգեստ, կանաչազգեստ, նորազգեստ, բոցազգեստ, զառնազգեստ, տերեւազգեստ, աստուածազգեաց, դիւազգեցիկ
Նոր՝
զգեստակալ
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԳՈՅՇ «զգույշ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է զ- նախածանցով՝ գոյշ բառից։ Ավելի քիչ հավանական է ամբողջովին իրանական փոխառություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգուշալի, զգուշանալ, զգուշաւոր, զգուշեալ, անզգոյշ, բազմազգուշալի, հանապազազգոյշ
Մատենագիտություն
H. IF 149; Աճ. ՀԱԲ 89
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵԱՆ «վնաս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. ziyān
Աղբյուր՝ պ. ziyān
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեանարար, զենիլ
Մատենագիտություն
H. AG 150; Աճ. ՀԱԲ 89
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵԴ (զէթ) ««վերադիր» (ԲՀ՝ զէթ «վերնագիր»)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս զեղ (զետ) < զերդ (զերթ) < զիարդ «ինչպես» բառն է՝ բացատրված որպես վերադիր: Զէթ «վերնագիր» բառահոդվածը սրա աղավաղումն է:
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵԿՈՄԱՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՀԵՏ (զեհիդ) «մահմեդական կրոնավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zahīd (zāhīd) «ճգնավոր, կրոնավոր»
Փոխառություն՝ արաբ. zahīd (zāhīd) «ճգնավոր, կրոնավոր»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեհետաժողով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 89
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂԽ (զեղ-, զեխ-, ուշ՝ զիղխ) «խախուտ, անհաստատ, սահուն, շվայտ, ցոփ, անառակ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pel- «թափահարել, տատանել, դողալ»
Ծագումն անհայտ է (ենթաշերտային բա՞ռ): Հազիվ թե զ-հեղխ կազմությամբ կապ ունենա *pel- «թափահարել, տատանել, դողալ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեղխագործութիւն, զեղխութիւն, զեղխիլ, զեղխանալ, զեղխաբարոյութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. παλλω «թափահարել, ցնցել»
հուն. παλαχη «վիճակ» (Հեսիք)
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂՋԵԼ «ծածկել, պահել, թաքցնել, համառոտել, կրճատել, զեղչել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *pel- «ծածկել» (անմիջական նախաձեւ՝ *pel-khio-)
Քիչ հավանական է, որ կազմված լինի զ- նախածանցով՝ հնդեւրոպական *pel-khio-ից ծագող *հեղջ ձեւից՝ *pel- «ծածկել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. felhan «թաքցնել. թաղել» (գերմ. felh- < *pel-k-)
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂՁ I (-ի, -ից (՞)) «զղջում, խեղճ, խղճալի, ցավալի»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *sel- «բարեհաճ, մեղմացնել»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե *զհեղձ- կազմությամբ կապ ունենա հնդեւրոպական *sel- «բարեհաճ, մեղմացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զղջանալ, զղջալ, զղջումն, անզղջ