Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂՄԱՆ
«դատ, վեճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel-
«թափահարել, դեսուդեն շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *polmno- կամ *polemo +ան (°))
բնիկ հնդեւրոպական՝ *polmno- կամ *polemo +ան (°)՝ *pel- «թափահարել, դեսուդեն շարժել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղմուկ
հուն.
πόλεμος
«կռիվ, ճակատամարտ»
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 27
ԱՂՄՈՒԿ
(-ի, -աց)
«շփոթ, իրարանցում, (նոր) ժխոր, աղմուկ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղմկել,
աղմկութիւն,
աղմկարար,
աղմկիչ,
աղմկալի(ց),
աղմկայոյզ
ԱՂԱՄՈՒՐ
««աղաջուր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλμυρίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
ԱՂՆ
(-ունք, -ունց)
«աղետ, եղեռն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ոչնչացնել, վնասել, փչացնել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
եղծ
հայ.
եղեռն
հուն.
όλλυμι
«ոչնչացնել, կործանել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 17-18
ԱՂՇԿՈՐԵԼ
(աղշկորել, սխալմամբ՝ աղորկորել)
«ստիպել, բռնադատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժ(վ)ել»
Կազմված է աղ արմատից՝ ուշ շրջանի սաստկական -շկ-որ- (հմմտ. խառնշտորել) բաղադրյալ ածանցով (՞)։ աղ-ը թերեւս ծագում է հնդեւրոպական *el- «քշել, շարժ(վ)ել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ելանել
հայ.
ելուզանել
հուն.
ελαω
«քշել, շարժել, հալածել, հորդորել»
ԱՂՈՒԵՍ
(-ու (-ետու, -ետունք եւ այլն))
(աղուվես, ավելի վաղ՝ աղուես)
«աղվես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *alopek՛u-
(անմիջական նախաձեւ՝ *lup-, *ulp-)
Բաղադրություններ՝ աղուեսաբուն, աղուեսենի, աղուեսադրոշմ, աղուեսակերպ, աղուեսախաբան, աղուեսացու, աղուեսաձուք, գիշերաղուես։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղուեսաբուն,
աղուեսենի,
աղուեսադրոշմ,
աղուեսակերպ,
աղուեսախաբան,
աղուեսացու,
աղուեսաձուք,
գիշերաղուես
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lopāśá
«աղվես, շնագայլ»
հուն.
άλϖπεξ
«աղվես»
Մատենագիտություն
H. AG 415;
Աճ. ՀԱԲ 135
ԱՂՈՒԻՃԱԿ
«մի բույս՝ եղննահունդ, artemisia santonica»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացնելի՞ է ճակ-ը։
ԱՂՈՒՐԻ
(-եաց, մ. հայ. հգն. -ային)
(աղօր, թրք. աղուրա)
«կտրված ճյուղ, տնկի, սերունդ, շառավիղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։