Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՎԱՇՏ
(-ու, ուշ՝ -ի, -ից)
«զորախումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vašt
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vašt:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 306
ՎԱՐԱԶ
(-ի, -աց, -ու)
«արու վայրի խոզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. varāz
Իրանական փոխառություն՝ varāz. հմմտ. մ. պ. varaz, պ. varaz, gurrāz, այլեւ ավ. vārāza-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարազագիր,
վարազաթեւ,
վարազախառն,
վարազանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
varaz
պ.
varaz, gurrāz
ավ.
vārāza-
Մատենագիտություն
H. AG 244;
Աճ. ՀԱԲ 314
ՎԱՐԴ
(-ի, -ից, ուշ՝ -ոյ, -ու)
«վարդ (ծաղիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vard
փոխատու լեզու՝ ասոր. vardā
փոխատու լեզու՝ արաբ. vard
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vard, որից՝ ասոր. vardā, արաբ. vard:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարդաբեր,
վարդագոյն,
վարդայատակ,
վարդենի,
կարմրավարդ,
հազրեվարդ,
վարդաբոյր,
վարդափունջ,
վարդավառ
Մատենագիտություն
H. AG 244;
Աճ. ՀԱԲ 317
ՎԱՐՁ
(-ու)
«վարձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. ավ. *varza
«շահ վաստակ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարձել,
վարձահատույց,
վարձունք,
վարձատուր,
վարձկան,
վարձկանագիրք,
վարձկանություն,
նախավարձել,
վարձակալ,
աշխատավարձ,
օրավարձ
Մատենագիտություն
H. AG 245;
Աճ. ՀԱԲ 322
ՎՆԱՍ
-ու, -ի, -ից
«վնաս, տուգանք, հանցանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. vinās
փոխատու լեզու՝ աւ. gunāh
Փոխառութիւն իրանական աղբիւրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վնասել,
վնասակար,
վնասապարտ,
վնասասէր,
մարդավնաս,
դիւրավնաս,
բազմավնաս,
անվնաս
Մատենագիտություն
H. AG 248;
Աճ. ՀԱԲ 347
ՎՐԷԺ
(-ու)
«վրեժ»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը եւ որոշ մանրամասնություններ չեն պարզված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վրէժխնդիր,
վրիժագործ,
վրիժառու,
վրիժակ,
վրիժակել
ՏԱԿ
I
(-ի, -ից, -աց, -ու)
«հատակ, տակ, խորք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *tak
փոխատու լեզու՝ պ. tak
Իրանական փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տակակուտոր,
տարածատակ,
տակցի
Մատենագիտություն
H. AG 250;
Աճ. ՀԱԲ 360
ՏԱԿՈՒ
«արմատ կամ արմատի մազնզուք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացելի է տակ «արմատ» բառը, բայց անբացատրելի է մնում -ու բաղադրիչը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնատակոիճ,
տակոճիլ
Տե՛ս նաեւ
ՏԱՄՈՒԿ
«թաց, խոնավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dā-
«հոսել»
-մո եւ -ուկ ածանցներով
արմատից՝ -մո եւ -ուկ ածանցներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տամկանալ,
տամկութիւն,
տամկատեսակ,
տամկացելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dā-nu
«հոսում, հեղուկ»
ավ.
dā-nu
«գետ, հեղեղ»
հուն.
δημός
«ճարպ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ՏԱՐԱԶ
I
(-ու, ուշ նաեւ՝ -ոյ, -ի, -աց)
«նուրբ գործվածք, միջոց, եղանակ, կերպ, օրինակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *tarāz
փոխատու լեզու՝ պ. tarāz
փոխատու լեզու՝ աֆղ. tarz
«կերպ, ձեւ, եղանակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարազագործ,
տարազագործութիւն,
տարազել,
այլատարազ,
կերպատարազ,
միատարազ
Մատենագիտություն
H. AG 252;
Աճ. ՀԱԲ 383
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։