Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«չու» որոնման արդյունք՝ 289 բառահոդված · Էջ 28 / 29
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓԻՒՆԻԿ «փիւնիկ թռչունը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φοῖνιξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՉ «փչյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *phu- «փչել»
Բնիկ հնդեւրոպական` բնաձայնական *phu- «փչել» արմատից. հմմտ. հ. հնդկ. phupphukāraka «հեւալով», պրս. pūk «փչիւն», հուն. φῦσα «փուքս, շունչ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դյուրափուչ, ոսկեփուչ, փչումն, փչողական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. phupphukāraka «հեւալով»
պրս. pūk «փչյուն»
հուն. φῦσα «փուքս, շունչ»
Մատենագիտություն
H. AG 502; Աճ. ՀԱԲ 525-526
Էջ 778, սյունակ 1 Էջ 778
ՔԱՐԱԴՐ (քարարդ, քառադր, քադադր, քաղադր, քաղանդրոս, քադանդր, քարադրոն) «մի տեսակ թռչուն, բու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χαραδριός
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 560
Էջ 779, սյունակ 1 Էջ 779
ՔԱՐՈԶ (-ի, -աց) «մունետիկ, երաժիշտ, սարկավագի կարդացած աղոթքներ, գանձ, տոնական տաղ, մեկնաբանական գրվածք կամ ճառ, քարոզ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. kārōzā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարոզել, քարոզութիւն, քաջաքարոզ, ճշմարտաքարոզ, քարոզատու, քարոզիչ, քարոզչութիւն, քարոզչական
Մատենագիտություն
H. AG 319; Աճ. ՀԱԲ 563
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՒԴԵԱՅ (-ի) (քօղեայ) «աստղագետ, գուշակ, հմայող»
Ստուգաբանություն
Նույնն է քաղդեայ բառի հետ, բայց ղ > ւ հնչյունափոխությունը այլ զուգահեռներ չունի։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Էջ 783, սյունակ 1 Էջ 783
ՔԻՉ «նվազ, սակավ, պակաս»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kič
Պարսկերենին անցել է թյուրքական լեզուներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քչանալ, քչութիւն, քչակեր
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 580
Էջ 791, սյունակ 1 Էջ 791
ՖՐԱ ««եղբայր» (ունիթոռական միաբաններին տրված կոչում)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. frater
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԾՈՅ «խարտածոյ, ձուլածոյ, կոփածոյ, կռածոյ, մթերածոյ, քերածոյ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է -ած եւ -ոյ վերջածանցներից. հակառակ Գրեպինի կարծիքի (Greppin, 1975, 23)՝ հանդես է գալիս որպես միասնական վերջածանց, այսինքն՝ սրանով կազմված բառերը -ած-ով բառերի երկրորդային ածանցումները չեն: նրանք հաճախ -ած-ով զուգահեռներ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարտածոյ, ձուլածոյ, կոփածոյ, կռածոյ, մթերածոյ, քերածոյ
Մատենագիտություն
Greppin 23
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆ III (իշան(ք), ծիան(ք))
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. իրան. -ān (հավանաբար) «հոգնակերտ»
հոգնակերտից. սա հանդիպում է պարթեւերենում, միջին պարսկերենում, ինչպես նաեւ նոր պարսկերենում: Այս կապակցությամբ սխալվում է Գրեպինը (Greppin, 1975, 38), որ մերժում է -ան հավաքական-հոգնակերտի իրանական ծագումը այն պատճառաբանությամբ, թե -ան-ը ուշ զարգացման արդյունք է եւ հին տեքստերում, ինչպես, օրինակ, Աստվածաշնչում, չի հանդիպում:
Մատենագիտություն
Greppin 38
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԱՒՐ (անդանաւր, աստանաւր, ուրանաւր)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *an- «ցուցական» (անմիջական նախաձեւ՝ *an)
հ.-ե. արմատ՝ *an- «վրա, ուղղությամբ» (անմիջական նախաձեւ՝ *an(ā)-)
հ.-ե. արմատ՝ *an- (անմիջական նախաձեւ՝ *anotro-)
Հանդիպում է միայն հնդեւրոպական ծագման հիմքերի հետ, բայց հավաստի հնդեւրոպական ստուգաբանություն չունի: քիչ հավանական է նրա մեջ տեսնել հ.-ե. *an ցուցականից կամ *an(ā)-ից («վրա, ուղղությամբ») կազմված որեւէ ձեւ (*anotro-):