Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄՈՒԼՈՒԽ
«մի բույս՝ atriplex foetida»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. malūx
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
ՄՈՒԼՔ
հգն. -եր
«ունեցվածք, տիրապետություն, իշխանություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mulk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլքել,
մլքատէր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
ՄՈՒԿՈՒԼԱՅ
«թանկագին քար»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՄՈՒՂՁ
I
(մողձ, մղինձ)
«շնչահեղձություն, խեղդվելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել»
(անմիջական նախաձեւ՝ *mol-g/h- կամ *mul-k-)
որից մամուլ, «սեղմելու գործիք», մեղկ «թույլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ,
մղձկել,
մղձկոտ,
մղնձկտալ,
հեղձամուղձ,
մղձաւանջ,
մղձաժետ
Տե՛ս նաեւ
ՄՌՈՒՆՋ
«մռնչոց, շրթունք, մռութ»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել,
մռնչական,
մռնչիւն,
մշտամռունջ,
անմռունջ,
մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մունջ
«խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366
ՄՍԼԻՄԱՆԱԿ
(ուշ՝ մսլիման, մսլման, մըսլման)
«մուսուլման, մահմեդական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. muslimān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ՅԱՌԵԼ
-իլ, -ուլ
«հառել, մեկնել, սեւեռել, անթթիթ նայել (-ուլ) «կախվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել, կապել»
(անմիջական նախաձեւ՝ *ar-s-)
յ- նախածանցով
յ- նախածանցով բնիկ հնդեւրոպական՝ *ar-s-` *ar- «հարմարեցնել, կապել» արմատից, որից նաեւ հայ. առնել «առնել» (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յառումն
Տե՛ս նաեւ
ՅԱՒՄՆԵԼ
(յօսնել, յաւսնուլ, յաւսուլ, յուսնուլ)
«պղծել, պոռնկութիւն անել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւսնական
ՅԵՂՈՒԼ
(յաղ-)
(յեղել «ծռել, թեքել»)
«փոխել, դարձնել, վերածել, թարգմանել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«շարժել»
հ.-ե. արմատ՝ *kuel-
«շրջ(վ)ել»
բուն աղբյուրը չի հավաստվում, դժվարություններ է հարուցում: Ամենից հավանական է համարվում հատկացումը կամ *el- «շարժել» արմատին, որից եղանիլ եւ եղանել, կամ *kuel- «շրջ(վ)ել» արմատին, որից հուն. πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղումն,
յեղափոխ,
յեղափոխել,
յեղաշրջել,
յեղադարձել,
յեղական,
յեղակացուն,
(յ)եղանակ,
յեղանակել,
յեղանակաւոր,
(յ)եղակարծ,
աղեկարծ,
յաղակարծ,
դիւրայեղ,
խելայեղ,
ծայրայեղ,
յեղյեղումն,
անյեղյեղ,
յեղաշրջութիւն,
յեղաշրջումն,
յեղափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πέλω, πέλομαι
«շարժ(վ)ել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։