Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մակ» որոնման արդյունք՝ 285 բառահոդված · Էջ 28 / 29
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 775, սյունակ 1 Էջ 775
ՔԱՄԱՀԵԼ «արհամարհել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քամահանք, քամահաբար, քամահարել
Նոր՝
քամահրել
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՆԱՍԱՐ (-ի, -աց) («°») «(գործածվել է իբրեւ արաբական վայրի կենդանիների մակդիր)»
Ծագումն անհայտ է
ուշ բառ է
Էջ 779, սյունակ 1 Էջ 779
ՔԱՐՏ «թուղթ, մագաղաթ, գրքի թերթ, նամակ, գրություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χάρτης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարտես, քարտեզ, քարտէճ, այցեքարտ, խաղաքարտ, քարտիսագրութիւն
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 564
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԿ II «բոլորակ, գիտակ, երգակ, էակ, հասակ, տեսակ, քանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -ak
որ առկա է իրանական փոխառություններում՝ հաճախ առանց -ակ-ով ձեւերի առկայության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորակ, գիտակ, երգակ, էակ, հասակ, տեսակ, քանակ, ախորժակ, բուժակ, դիմակ, կամակ, նուիրակ, վրիպակ, քանդակ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-(Ա)ԿԱՆ «բժկան, մուրացկան, առնական, աստեղական, գոյական, (ե)տեղական, իւրական, ճանաչական»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -(a)kan
հաճախադեպ է իրանական փոխառություններում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղական, գրաւական, վաճառական, տոհմական, վարձկան
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-(Ա)ԿԱՐ (-(ա)կեր, -(ա)կեար) «աղաւտակար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. իրան. -kār
իսկ ա-ն կամ գալիս է իրան. հիմքային ձեւերից, կամ հայերենի հոդակապն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամակար, կաշկակար, վնասակար, խոհակեր, համոզակեր
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՅՆԻ «ամարայնի, գարն(ան)այնի, ձմերայնի»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Մակբայական այս ածանցը հաւանաբար ծագում է -ային ածականական ածանցի հին ներգոյական ձեւից՝ ամարային- ամարայնի, գարն(ան)ային-գարնայնի, ձմերային-ձմերայնի. աւելի քիչ հաւանական է ենթադրել -ային եւ -ի ածանցների բաղարկութիւն կամ -այն ածանցի սեռական-տրականի ձեւ (*ամարայն, *գարնայն, *ձմերայն ձեւեր չկան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարայնի, գարն(ան)այնի, ձմերայնի
Մատենագիտություն
Greppin 1975, 105
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԻ II (ազատանի, ավագանի, նամականի, վնասանի)
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -ān (լիովին պարզ չէ) «հոգնակերտ»
Նկատի ունենալով -անի-ով հոգնակերտ-հավաքական բառերի մեծ մասի իրանական ծագումը՝ այն պետք է համարել իրանական -ān հոգնակերտից ծագող -ան-ի եւ ի-ի միացման արդյունք. վերջինիս ծագումը լիովին պարզ չէ:
Էջ 801, սյունակ 1 Էջ 801
-ԱՑԻ, -ԵՑԻ, -ՑԻ
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sko
հ.-ե. արմատ՝ *iyo (անմիջական նախաձեւ՝ *skyiyo-)
Կազմուել է հ.-ե. *-sko եւ *-iyo- ածանցների բաղադրի վրայ (*-skyiyo-)` նախորդող ձայնաւորով կամ առանց դրա. տեղային իմաստը, ինչպէս -ոց-ի դէպքում, զարգացել է հայերէնում, եթէ տեղի չի ունեցել *-tyo-ից ծագող ձեւերի հետ բաղարկում. մակբայական ձեւերի համար (աբացի, մուրացի եւ այլն) թերեւս կարելի է ենթադրել -աց-ով, -եաց-ով հիմքային ձեւերի սեռական-տրականի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրա-ցի, արդարացի, աբացի, բառացի, բերանացի, խելացի, հայացի, հայեցի, ձերբացի, մուրացի, հարեւանցի, բաբելացի, դրացի, քաղաքացի, երբայեցի, հռովմայեցի
Տե՛ս նաեւ
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՔԻ
Բնիկ հնդեւրոպական
Մակբայական այս ածանցը ծագում է -աք ածանցի սեռական-տրականի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատաքի