Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 28 / 79
ԼԱԲՈՍ
««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ԼԱԳ
««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *lng'hio-)
ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն,
լագուցանել,
լագորդել,
լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий «թեթեւ»
ռուս.
легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
ԼԱԿԻՇ
(դակիշ, դաշիկ)
«բանակ, զորք, զորաճակատ, ամրացրած բանակատեղի»
Փոխառություն (թերեւս)
թերեւս իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԼԱՄԱԶՈՒ
(սխալմամբ՝ չամաչու)
«մի ծառ»
Փոխառություն
փոխառություն պարսկերենից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262
ԼԵՍՈՒԼ
(ուշ՝ լոսել)
«մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած,
լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ
ԼԻԱԿՏԷ
«?»
Փոխառություն
հատուկ անո՞ւն
ԼԻԳՈՆ
«փայտ, ճիպոտ (՞)» կամ «աբրահամածառի տնկարան (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. λύγιον
(ավելի հավանական է)
Աղբյուր՝ հուն. λύγων
(ավելի հավանական է)
ա) λύγος-ը չի նշանակում «ուռիէ պսակ», այլ «աբրահամածառ»։ բ) ավելի հավանական է բխեցնել ոչ թե λύγος-ից, այլ ածանցյալ λύγιον կամ λύγων ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281 (ճշտված)
ԼԻՆԳՆԱՍ
«մի գազան»
Փոխառություն
ԼԽՏԵԼ
«քարը տաշել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա լխտել «ջարդել, փշրել» արմատի հետ. էլ ավելի քիչ հավանական է բխեցնել *klikh- հիմքից՝ *skel- «կտրել» արմատից։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։