Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 28/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒ II «շվարում, շփոթություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնն է աւ- «խենթություն, գժություն. մոլեգնում» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւատո
Տե՛ս նաեւ
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒԱԳ (-ի, -աց) «ավելի մեծ (տարիքով, դիրքով եւ այլն՝ ի հակադրություն փոքրի, կրտսերի)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւագագոյն, աւագախումբ, աւագամեծար, աւագանալ, աւագանի, աւագափող, աւագորեար, աւագութիւն, անաւագ, գեղջաւագ, հեծելաւագ, հարիւրաւագ, հազարաւագ
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՐՃ «հարուր (բույս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴԻ (-իք/-այք, -եաց) «ոչխար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *owi- «ոչխար» *-dh- ածականով եւ *-iio ածանցով
հ.-ե. արմատ՝ *dhē(i)- «դիել, սնել» արմատի հաւելմամբ
Նոյն հիմքը *հովի- ձեւով պահպանուած է հովիւ բառի մէջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւդենի, աւդիկ
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴՈԿ (-ի, -աց) «գժուծ, տնանկ» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի աւդոտ հոմանիշի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴՈՏ «գժուծ կամ տնանկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հմմտ նաեւ աւդոկ:
Տե՛ս նաեւ
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԵԼ I «աւել, աւելելու գործիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *obhel- «աւելել» այլեւ՝ «աւելացնել, շատացնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւելել, աւիլել, աւելածու, աւելած, աւելուք, աւելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀφέλλω
««աւելել», այլեւ՝ «աւելացնել, մեծացնել»» հայ-հունական զուգաբանութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԼԱԽՍ (Աւլախս) «՞»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասորական
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՂԻ (ուղի, եաղի) «օղի, գինի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au(e)- «հոսել, թաց, ջուր» (անմիջական նախաձեւ՝ *aulio-)
«հոսել, թաց, ջուր» արմատից, որտեղից` *(a)ued-> հայ. գետ, ռուս. вода «ջուր», водка «օղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրաւղի, ամբրաւաւղի, օղեվաճառ, բարկօղի, խնձորօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вода
«ջուր»
ռուս.
водка
«օղի»
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՈՅ «հեռու» (ԲՀ` «արտաքս, ի բաց»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «ցած, հեռու» *-lo- ածանցով
հին կազմություն` հնդեւրոպական *au- «ցած, հեռու» արմատից` *-lo- ածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
այցտել
ավ.
avarə
«ցած»
հուն.
αυ
լատ.
au
«հեռու, դենը»