Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 7635 բառահոդված (էջ 28/764)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՆԻ «գինձ, համեմ կամ չաման» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄμωμον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 160
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՏ «լուծ» (բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
խամութ բառի մի տարբերակ կամ ամոլ բառի աղավաղում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՐ (-ոյ, -ի, -աց) «ամուր, պինդ, ամուր տեղ, ամրոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mei- «ամրացնել» (անմիջական նախաձեւ՝ *moi-ro-) «փայտի կառույց»
ձայնավորի՝ առայժմ անբացատրելի փոփոխությամբ եւ ա-ի հավելմամբ (*o-°). հայ. ամուր-ի եւ վեդ. հնդկ. āmur բառերի նմանությունը պատահական է.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամրախիթ, ամրանալ, ամրաձածուկ, ամրական, ամրակողմն, ամրաշէն, ամրասրահ, ամրապարիսպ, ամրոց, ամրութիւն, անամրութիւն, մենամուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
mūrus
«պատ, պարիսպ, պատնեշ, պաշտպանություն» (հին՝ moiros)
լատ.
moe-nia
«պարիսպ, ամրություններ, ամրացված տեղ, քաղաք, քաղաքասահման, շենք, բնակարան, պալատ» (այլ ածանցով)
գերմ.
*mairja
«(սահմանա)գիծ, (սահմանա)սյուն»
հայ.
մոյթ
անբացատրելի ձայնավորմամբ
Մատենագիտություն
Pok. IEW 709; Mayrhofer, KEWA 673
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՍՈՒՐ-Ք «քող, ծածկոց (բբ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. amra «գլխածածկոց, գլխազարդ»
կապը ամուր բառի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 161) համեմատում է ամարա(յ)նոց բառի հետ (տե՛ս ամար), որի համար մեր կողմից նշվել է արաբական աղբյուր՝ amra «գլխածածկոց, գլխազարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՍՈՔ ««մեղմ» (ուշ՝ եփում, մարսում)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունենա լատ. amō, -are «սիրել, շնորհակալ լինել, գոհ լինել», amicus, «բարեկամ» amoenus «հիանալի, հաճելի», մ. վ. գ. ammen «սպասել, սպասարկել, խնամել» բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամոքախառն, ամոքումն, դժվարամոքելի, դյուրամոքելի, ամոքումն, ամոքանք, ամոքաբար
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊԱՃ (անպաճ, անապաճ, անապ, անպ) «մի տեսակ հնդկական պտուղ, մանգո»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. anbaj
փոխատու լեզու՝ արաբ. anab
փոխատու լեզու՝ արաբ. anba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊԱՐ «մոլորակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գալիս է (հ)ամ-պար (եւ ոչ անպար) կազմությունից, եթե մի հին իմաստով («երկինք») ծագումով կապված չէ ամպ բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՎԱՃ «մի բույս՝ դաշտային ձիաձետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՐ «խոսք, բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ōmer
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՐՈՒՍԻԱ «մի բույս՝ ambrosia maritima L» (բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. amrusia
փոխատու լեզու՝ հուն. ἀμβροσία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164