Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 279 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՒԻԱԴԱՐ «վանապետ, վանահայր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zāviadār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՓԻՒՌ (զեփիւռոս), -ի, -ից «արեւմտյան քամի, մեղմ քամի, այուրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. zephyros
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԶՈՒԵԼ «արհամարհել, նախատել, չարչարել, նողկալ, զարշել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. zizġi (թերեւս)
Աճառեանը (ՀԱԲ 2, 93) վրացերէնն է համարում հայերէնից փոխառեալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զզուանք, զզուիչ, զզուելի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷԹ «վերնագիր» (ԲՀ)
Անստույգ
Զեդ «վերագիր» բառի աղաւաղուած ձեւը
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 368
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷԼՈՏԷ «մախացող, նախանձաւոր» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ζηλωτή
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՆ (-ու, ուշ` նաեւ -ի, -ից, -աց) «զէնք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. zēn
Աղբյուր՝ ավ. zaēna
Իրանական աղբիւրից: հմմտ. մ. պ. zēn, աւ. zaēna, այլեւ zēnāvar «զինուած»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զէնընկեց, զինել, զինուոր, զինուորական, զինուորիլ, զինակիր, զինապետ, զինահարիլ, միազէն, մեհնազինել, ոսկիազէն, պատենազէն, գաղտազէն, ապազէն, անզինահար, զինակոչ, զինավաճառ, զինարան, զինավարժութիւն, զինուորագրութիւն
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՓ «խաւար» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ζόφος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիփական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98-99
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻ «ինչո՞ւ, ի՞նչ, ինչպէ՞ս, թէ, որ, որպէսզի, որովհետեւ, որքան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷi- «դերանուանական արմատ» զ- նախդիրով
Կազմուած է զ- նախդիրով` *kʷi դերանուանական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիարդ, զերդ, զերթ, զիարդապէս, մինչ զի, քանզի, փոխանակ զի, որպէսզի, վասն զի
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԼ (աւելի վաղ` ժիր, փոխանակ *զիր-ի) «զիլ, շատ բարձր (ձայն)»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. zil < պ. zir, որից *զիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԼԻ «կապերտ» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zīlī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95